2016-ի ամոթալի իրադարձությունները

Չնայած մեր իշխանությունը վերից վար ազգային ամոթ է, բայց տարվա ընթացքում տեղի ունեցան որոշ ամոթալի իրադարձություններ, որոնք մերկացրեցին այս կամ այն պաշտոնյայի, գեներալի, իշխանությանն առհասարակ: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստը աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց փոքրիկ Հայաստանի վրա ու աշխարհը մեզ ընկալեց որպես տեռորիստների երկիր, որտեղ իշխանությունը բռնապետական մեթոդներով է կառավարում երկիրը, ուստիեւ մարդկանց այլ բան չի մնում, քան ահաբեկչությունը: Սա անասելի ծանր հարված էր նաեւ Ոստիկանապետ Վովա Գասպարյանին ուղղված: Տարածաշրջանի ամենամեծաթիվ ոստիկանական համակարգն ունեցող մեր երկրում ի զորու չեղան մի գունդ անգամ պահել-պաշտպանել, որը սովորական տարածք չէր, այնտեղ պահվում է հսկայական քանակության զենք-զինամթերք,բոլորն ապշած էին՝ մեկ հարց էր ամենքին հուզում՝ իսկ եթե ոչ թե հայերից , այլ հակառակորդ ազգերից ձեւավորված խումբ մտներ գնդի տարածք… Ապրիլյան պատերազմը լակմուսի թուղթ դարձավ իշխանության ու հասրակության համար, պատերազմին անպատրաստ իշխանությունների փրկօղակը հասարակության միասնականությունն ու սահմանը պահող հայ զինվորի տոկունթյունն էր, բայց արի ու տես քառօրյայի ընթացքում էլ երկիրն իշխողներն անդավաճան մնացին իրենց ձեռագրին: Իսկ պայթյունն անխուսափելի էր: Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանը պատերազմի թեժ մարտերից օրեր անց հայտարարությամբ հանդես եկավ, թե գեներալ Մանվել Գրիգորյանը թալանով է զբաղված եղել, հերոս չէ, զենքը ձեռքին չի կռվել եւ այլն: Ասաց նաեւ, որ Մանվելը, Լիսկաները չեն կռվում, գալիս նկարվում-գնում են: Բադասյանը պատմեց, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել: Ավելի ուշ Բադասյանը դիմակազերծեց նաեւ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Արցախի բանակի նախկին նախարար Մովսես Հակոբյանին: Վահան Բադասյանը Facebook-ի իր էջում` դիմելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, գրել էր. «Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ-փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում՝ բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»: Բադասյանը հայտարարեց նաեւ, որ Մոսիի հացի գործարաններն են Արցախի որոշ զորամասերի հաց մատակարարում: Մանվել Գրիգորյանի հրոսակախումբը այդ բացահայտումից ամիսներ անց նոր ահաբեկչություն ձեռնարկեց գեներալի որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակցի դեմ: ՏԻՄ ընտրություններ էին, բայց մինչ ընտրությունները կրտսեր Գրիգորյանն ու իր բանդան առեւանգեցին, դաժան ծեծի ենթարկեցին Արթուր Թումանյանին, բնականաբար, մնացին անպատիժ: Բայց ամենախայտառակը, անշուշտ, Ազգային ժողովում դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպն էր, Հայաստանի օրանսդիր մարմնում առաջին անգամ պատգամավորը ծեծեց լրագրողի, Հրապարակ օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հարցերը դուր չէին եկել պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին, կանչել էր անշառ մի տեղ ու հարվածել աչքին, գլխին: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին ուղղված ամոթանքները որեւէ մեկին ծեծելու համար չէին, նա անհարգալից էր խոսել մահացած հղիների մասին՝ ասելով, որ մեկ-երկու հղիների դեպքերով չի զբաղվում, թող <<մորգը>> զբաղվի: Բնականաբար ինչպես նախորդ, այնպես էլ անցնող տարում իշխանությունն անամոթաբար անազատության մեջ պահեց դերասան Վարդան Պողոսյանին, Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին: Անի Սահակյան

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am