Սկանդալային ձերբակալություն. ո՞ւր է հասնում կոռուպցիայի շղթան  

  Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել սոցիալական ապահովության ոլորտի պաշտոնյաների ձերբակալության մասին:Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ու նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: «ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին: Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը: Հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը): Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու և նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Դեպքը բավականին խոսուն է, ըստ էության նաև շատ լավ նախապատրաստված: Այնուամենայնիվ, եթե խոսքը կոռուպցիոն շղթայի մասին է պետք հստակ և շատ սպառիչ փաստեր ներկայացնել հանրությունը, որ այդ շթայի ամենավերին օղակը բժշկասոցիալական փորձաքննության գործակալության /այն առավել հայտնի է ՖԹԵՔ անունով/ պետն է, ով, ի դեպ, բավականին անվանի և դրական անուն ունեցող հոգեբույժ է և բազմաթիվ անգամներ Հայաստանը ներկայացրել է միջազգային հարթակներում: Եթե խոսքը կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է, ապա ԱԱԾ-ն թերևս պետք է սպասեր մինչև որ ծրարված գումարները կտեղափոխվեին այլ, ավելի բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետներ: Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը խիստ կոռումպացված է, և այդ մասին կարող են վկայել այդ համակարգի հետ գործ ունեցած քաղաքացիների մեծ մասը: Այս տեսանկյունից ԱԱԾ բացահայտումը հասարակության համար նորություն կամ խնդրի լուծում չէ: Նորությունը կլինի այն, եթե համակարգը երբևէ ձերբազատվի կաշառքից և կոռուպցիայից: Խնդիրը սակայն այլ է. եթե կոռուպցիայի շղթան չհասնի ավելի վերևներ, և ձուկը գլխից չբռնվի, կնշանակի մենք գործ ունենք հերթական քավության նոխազի հետ, որը որպես զոհաբերություն ժամանակ առ ժամանակ արվում է՝ հանրային շոուն ապահովելու համար: Ի վերջո, եթե ողջ հասարակությունը տեղյակ էր, խոսում էր բժշկասոցիալական փորձաքննությունների կոռուպցիայի մասին, ինչպես կարող էին այդ մասին չիմանալ սոցապ նախարարը, վարչապետն ու անգամ նախագահը: Եվ եթե իմանալով հանդերձ թույլ էին տալիս, որ արատավոր համակարգը գործի, նշանակում է՝ դա կա՛մ նրանց ձեռնտու էր, կամ էլ առնվազն չէր խանգարում: Ի դեպ, այս համակարգում պաշտոնանկություններ, նաև ձերբալություններ /ոչ գործակալության պետի մակարդակով/ եղել են նաև նախկինում: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք վարչապետի վերահսկողական ծառայությունը սկանդալային ուսումնասիրություն հրապարակեց, որտեղ նշված էին հաշմանդամության կարգի համար նախատեսված կաշառքների չափերը: Դրանից հետո, սակայն, ՖԹԵՔ-ի նախկին պետ Միշա Վանյանը կոռուպցիոն փաստերի համար պաշտոնանկ արվեց, սակայն բանն այն ժամանակ ձերբակալության չհասավ: Հազիվ թե ԱԱԾ-ն այն ժամանակ ցանկության դեպքում համապատասխան փաստեր չէր կարող հայթայթել, որովհետև վարչապետի վերահսկողական ծառայությունը արձանագրել էր, որ ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ գումար են պահանջում քաղաքացիներից: Այն ժամանակ մամուլում եղան հրապարակումներ, որ ձերբակալության դեպքում Վանյանը կարող էր իր հետ մի քանի ավելի  մեծ շնաձկների էլ տանել, իսկ իշխանությանը ձեռնտու չէր, որ նա բերանը բացի: Ի՞նչ խնդիր է լուծվում հիմա՝ ցույց կտա ժամանակը: Կարինե Սարիբեկյան  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am