Հրաշալի օրինակ Ղարաբաղը զիջողների համար

Օրերս ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան Իսրայելի շուրջ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` ԱԽ-ն, քվեարկեց մի բանաձևի շուրջ, որով Իսրայելին կոչ է արվում դադարեցնել բնակավայրերի կառուցումն Արևելյան Երուսաղեմում: ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամներից 14-ը կողմ են քվեարկել բանաձևին և միայն ԱՄՆ-ն է ձեռնպահ մնացել, սակայն ԱՄՆ-ն էլ չի օգտվել վետոյի իր իրավունքից: Առաջին անգամ 1980 թվականից ի վեր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փաստորեն բանաձև ընդունեց, որով Իսրայելից պահանջեց վերջ տալ Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման քաղաքականությանը: Բանաձևի տեքստում որպես գրավյալ տարածքներ են հիշատակվում ոչ միայն Հորդանան գետի արևմտյան ափի մի շարք շրջանները, այլև Երուսաղեմի թաղամասերից մի քանիսը: Բանաձևում նշվում է, որ բնակարանաշինական գործունեությունը չունի իրավական ուժ և հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, ինչպես նաև լուրջ խոչընդոտ հանդիսանում երկու անկախ պետության ստեղծմամբ հակամարտության կարգավորման համար։ ՄԱԿ-ի ԱԽ անդամները կոչ են արել երկու կողմերին պայքարել ահաբեկչության և բռնության հրահրման դեմ, ինչպես նաև ընդգծել Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու միջազգային և տարածաշրջանային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Ուշագրավ էր այս ֆոնին, սակայն Վաշինգտոնից մեկ այլ հայտարարություն: Օկուպացված պաղեստինյան տարածքներում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը սպառնում է Պաղեստինի հետ նրա խաղաղ գոյակցման գաղափարին, շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագայի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը՝ բացատրելով ՄԱԿ ԱԽ-ում իսրայելական իշխանությունների այդ քաղաքականությունը դատապարտող բանաձևի շուրջ քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալու ԱՄՆ-ի որոշումը։ «Դա սպառնում է երկու պետությունների խաղաղ գոյակցմանը։ Այդ ակտիվությունն ուժեղացել է վերջին տարիներին, հատկապես 2011-ից հետո, երբ մենք վետո դրեցինք համանման բանաձևի վրա»,-ասել է Ռոդսը։ Ամերիկյան Վարչակազմի ներկայացուցիչը ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իսրայելին, նրա անվտանգությանը, ինչպես նաև դատապարտում ահաբեկիչներին, ովքեր հարձակվում են պաղեստինյան տարածքներով հրեական պետության վրա։ «Իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է ձեռնարկեն քայլեր՝ ուղղված երկու պետությունների գոյակցմանը»,-հավելել է նա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ինչպես և սպասվում էր, քննադատել է Անվտանգության խորհրդի բանաձևը՝ այն «ամոթալի» որակելով: Իսրայելը չի հետևի բնակարանաշինական գործունեության վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևին, ասել է Նեթանյահուի պաշտոնական ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը։ «Իսրայելը մերժում է այդ ամոթալի հակաիսրայելական բանաձևը ՄԱԿ-ում և չի հետևի դրա դրույթներին»,-ասված է Գենդելմանի թվիթերյան հայտարարությունում։ Իսրայելը սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը՝ սկսելու աշխատել նրա և նրա թիմի հետ՝ զրոյացնելու ուրբաթ ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի վնասը։ Նեթանյահուի գրասենյակում կարծում են, որ «Օբամայի վարչակազմը ոչ միայն չի պաշտպանել Իսրայելին ՄԱԿ-ում այդ անարդար հարձակումից, այլև կուլիսների հետևում համագործակցել է դրա հրահրողների հետ»։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱԳՆ է կանչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների դեսպաններին, ովքեր աջակցել են Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը դատապարտող և դրա դադարեցում պահանջող բանաձևին։ Խոսքն այն երկրների մասին է, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի։ Միաժամանակ Իսրայելի ընդդիմության առաջնորդը՝ «Սիոնիստական ճամբար» բլոկի ղեկավար Իսաակ Հերցոգը երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ: Հերցոգն ասել է, որ ԱՄՆ ղեկավարության հետ Նեթանյահուի մշտական հակամարտությունների 8 տարիները հանգեցրին հետևանքին, որը գրանցվեց դեկտեմբերի 23-ի երեկոյան՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակարանաշինական գործունեությունն անհապաղ դադարեցնելու Իսրայելին ուղղված պահանջով ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևին: Ըստ Հերցոգի՝ Նեթանյահուի տապալումները և քաղաքականությունը վտանգավոր են Իսրայելի համար: Նա հավելել է, որ «վերջին տարիներին և ամիսներին» նախազգուշացնում էր, որ Նեթանյահուն իր արտաքին քաղաքականությամբ Իսրայելը տանում է «փլուզման»:«Եթե Նեթանյահուն դեռ գոնե մի քիչ պատասխանատվություն ունի, պետք է գիտակցի, որ ինքն այլևս չի կարող ղեկավարել պետության գործերը», նշել է Հերցոգը: Փաստացի, Իսրայելը հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված որոշումները։ Այս հանդուգն քաղաքականությունը Իսրայելի կողմից ամենևին էլ զարմանալի չէ: Ավելին, Իսրայելի քայլը հրաշալի օրինակ է, թե ինչպես են պետությունները երբեմն արձագանքում անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ի կայացրած արդարացի որոշումներին: Իսկ մեզանում ամեն ինչ հակառակ է ուղղությամբ է գնում` ցինիկ, սանձարձակ Ալիևի քաղաքականության պայմաններում, ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը «Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մտածող պետական գործիչ», այն աստիճան, որ ինքն է առաջարկում զիջել Ղարաբաղը, այն էլ ապրիլյան պատերազմից հետո: Տեր-Պետրոսյանը քաղաքական օրակարգ է մտցնում Հայաստանի կողմից զիջողական տրամադրություններ, մինչդեռ պետք էր անել ճիշտ հակառակը` իշխանության հետ միասին` ուս-ուսի տված միջազգային հանրությունից պահանջել, որպեսի Ալիեւը կատարի միջնորդների առաջարկները, որոնք ապրիլյան պատերազմից հետո հետևողականորեն մերժում է, շարունակում է զինվել եւ արդեն Հայաստանի տարածքի դեմ է պահանջներ ներկայացնում... Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am