Կարեն Կարապետյանի ընկերը խրախուսում է կոռուպցիան

Կառավարության ծրագիրը քննարկելիս, երբ պատգամավորները դժգոհություններ էին հայտնում, որ Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարը դետալային արձանագրում չի ստացել, վարչապետը նեղսրտած հակադարձում էր, թե կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է լինելու: <<Մենք ֆիքսել ենք ոնց ենք պայքարելու: Կանենք, թե չենք անի՝ դուք կտեսնեք >>,- ինքնավստահ հայտարարեց նորանշանակ վարչապետը: Մոտ երկու ամիս է անցել այդ ներկայացումից եւ, ահա, պարզ է դառնում, թե Կարապետյանի կաբինետը ինչպես է պայքարելու կոռուպցիայի ստվերի դեմ: Կարելի է միանշանակ պնդել, որ առողջապահության ոլորտում պայքար չի լինելու: Այդ մասին գրեթե բաց տեքստով հայտարարել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը,որը վարչապետի մանկության ընկերն է ու ինչպես իր նշանակման առաջին օրերին խոստովանեց անձամբ, նոր կառավարության միլիոնատերերից մեկը: Տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց վերջերս իր իսկ կողմից հնչեցրած ստվերային շրջանառության մասին: Մասնավորապես՝ 120 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն կա առողջապահության ոլորտում՝ հետաքրքրվելով՝ նախարարությունն ի՞նչ քայլեր է նախատեսում այդ գումարները ստվերից հանելու, եւ եթե դա կոռուպցիայի դրսեւորում է, գուցե համապատասխան մարմիններին դիմեն: Նախարար Ալթունյանը ցնցող բացատրություն է գտել կոռուպցիան գեղեցիկ փաթեթավորելու կամ այն օրինականացնելու համար.«Նախ դա ես չեմ ասել, Համաշխարհային բանկի վերլուծական թվերն են, ես կրկնել եմ», իր խոսքերից հետ է կանգնել Ալթունյանը, ապա զավեշտալի պատասխան տվել.<< Իհարկե, այդ շրջանառության մեջ կոռուպցիոն ռիսկեր կան, բայց ոչ ամբողջ շրջանառությունն է կոռուպցիա: Զգալի մասը քաղաքացիների ցանկությունն է, դրանք վճարումներ են, որոնք քաղաքացիներն անում են իրենց բարի կամքով»,- ասել է Ալթունյանը: Դժվար թե նախարարը չգիտի, թե քաղաքացիները երբ ու ինչ իրավիճակներում են հարկադրված լինում <<բարի կամք դրսեւորել>>: Ասենք, ինչպես կարող են այդ կամքը չդրսեւորել, երբ հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում վիրահատական սեղանին պարտավոր է այնքան սպասել, քանի դեռ հիվանդատերերը չեն հասցրել բժիշկների կողմից պահանջվող գումարը, կամ ինչպես կարելի է <<բարի կամք>> չդրսեւորել, երբ բժիշկը պնդում է, թե հիվանդի կյանքը կախված է իրենից ու պահանջների սարսափելի ցանկ ներկայացնում: Ալթունյանն ինքն էլ պատրաստ էր ամբողջովին թաթախվել կոռուպցիայի մեջ, եթե չլիներ չար մամուլը ու աղմուկ չբարձրացներ նրա մտադրությունների մասին: Անցած ամիս հայտնի դարձավ, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամենամեծ հատկացումը՝ 24 միլիոնը, բաժին էր հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Լևոն Ալթունյանը պետական պաշտոնը կօգտագործեր սեփական բիզնեսն ամրապնդելու համար, ինչը կոռուպցիայի դասական դրսևորում է, եթե չլիներ մամուլի բարձրացրած աղմուկը ու թվերը փոփոխության չենթարկվեին: Նման դեպքերում՝ քաղաքակիրթ երկրներում նախարարն առնվազն պաշտոնանկ կարվեր՝ դրանից բխող բոլոր հետանքներով, քրեական պատասխանատվություն եւ այլն։ Առհասարակ Կարեն Կարապետյանի համար իր ընկերը գլխացավանք է դարձել, Ալթունյանն իր տեղում չպետք է լիներ գոնե հղի կանանց մահվան առիթով հնչեցրած ցինիկ արտահայտության համար։ Սակայն եթե այդ պարագայում խնդիրը բարոյական հարթության մեջ էր, որ Ալթունյանը ավելի կարեւոր խնդիրներ էր տեսնում ու մեկ-երկու մահացած հղիների դեպքերը չէին հուզում,ապա կոռուպցիայի ու դրա դեմ պայքարի մասին ալթունյանական պատկերացումները բավարար են նրան դուրս մղելու կառավարության կազմից: Ուշագրավ է,երբ ամփոփիչ ասուլիսում նրանից հետաքրքրվում են, թե ինչու, ի վերջո, ինքն արժանացավ Կարեն Կարապետյանի ամենաանհաջող կադր պիտակավորմանը, գուցե իր մոտեցումնե՞րն են խորթ հասարակության համար, թե՞ այլ պատճառներ կան, նախարարն արձագանքում է, որ իբր նման պիտակների մասին չի լսել, քանի որ քիչ է հետաքրքրվում իր մասին խոսակցություններով: Անի Սահակյան

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am