Դաշնակցությունում դեպրեսիան խորանում է

Մաս կազմելով իշխանությանը, ձայն տալով Սահմանադրությանը, նոր «Ընտրական օրենսգրքին» հին ընկերներ դաշնակցականները հազիվ թե գուշակեին, որ արդյունքում իրենք կմնան փլատակների տակ: Այնինչ դաշնակցականների վերջին ամիսների պահվածքից արդեն տեսանելի է, որ ՀՅԴ-ն մնացել է իշխանության կոկորդում ու հին ընկերներին այլ բան չի մնում քան իրենց ավանդական կուսակցությունը թողած գովերգել Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը ապագա խորհրդարանում մի քանի տեղ մուրալու հեռահար նպատակով ։ Մի քանի օր առաջ Աղվան Վարդանյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում համոզում էր, թե որքան կարեւոր է նոր համակարգում ՀՅԴ-ի ներկայացվածությունը՝ երկրում ներքին կայունություն կապահովվի, զարգացման նախադրյալներ կստեղծվեն եւ այլն, եւ այլն․․․Որքան գնում է, Դաշնակցության դեպրեսիան ավելի խորանում է։ Այս Բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանն է գովաբանել Սերժ Սարգսյանին ու կուսակցակցության ուղենշային փաստաղթերի շարքում հիշատակել Սերժ Սարգսյանի փետրվարյան հայտնի ելույթը։ Մինասյանն անդրադարձել է նաեւ ներքաղաքական թեմաների՝ ասելով, որ ինքը ոչ միայն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլեւ առաջ է տանելու ՀՅԴ գաղափարները ու ոչ միայն․«Ես՝ որպես Սահմանադրությունն ընդունող և օրենք հարգող մարդ, շարժվելու եմ օրենքով: Չի կարելի անընդհատ խոսել մի թեմայի մասին առանց իրավական հիմքերի վերանայված փաթեթին ուշադրություն դարձնելու: Հետևաբար իմ առաջարկը, հորդորը խնդրանքն, ամեն ինչ տեղափոխենք իրավական հարթություն և միայն այդ ժամանակ կունենանք իրավական պետություն»։ Թե ինչ օգուտներ է քաղում Դաշնակցությունն իր գործունեությունից և արդյո՞ք իր գործունեությունից ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է ավելի շատ քվե ակնկալել, Արծվիկ Մինասյանը չի ցանկացել էլ ավելի բարդացնել ՀՅԴ-ի վիճակը ու շրջանցել է բուն հարցը․ «Բնականաբար, լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և լինելով ՀՅԴ անդամ՝ ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլև պետք է առաջ տանեմ իմ կուսակցության գաղափարները: Բնականաբար, մեր ընտրողների մի զգալի մասի ձայները պայմանավորված են այն կուսակցության պատասխանատուի աշխատանքով և այն անձով, որի վարքագիծը կապված է կուսակցության վարքագծի հետ: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր ընտրողները տեսնեն, որ այն, ինչ հայտարարվում է, Դաշնակցության կողմից չի մնում թղթի վրա»,- ասել է Մինասյանը և հայտարարեց, որ իր համար գոյություն ունի երեք առաջնորդող փաստաթուղթ՝ առաջինը՝ Սահմանադրությունը, երկրորդը՝ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը, և ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Իսկ այդ հուշագիրը նախատեսում է զարգացում բոլոր ոլորտներում, և Մինասյանի հավաստմամբ՝ ինքը ջանք ու եռանդ չի խնայելու այդ զարգացումն ապահովելու համար: Նախարարը ըստ էության գուժել է Դաշնակցության՝ որպես կուսակցության լուծարումը, այլապես այդ փաստաղթերի շարքում կհիշատակեր կուսակցության ծրագրի մասին։ Հին ընկերները հասկանում են, որ ասպարեզ իջեցված նոր-նոփ ընդդիմադիրների կողքին այլեւ ավելորդ են ու իշխանությունը չի պատրաստվում ուսերին բեռ անել 2017-ի ընտրություններ գնալիս։ Առաջիկայում ՀՅԴ-ականները կարող է Սերժ Սարգսյանի պաշտամունքի օրեր հայտարարել ու ներկուսակցական մրցույթ՝«Ով այնպիսի մի գովք անի․․․» վերտառությամբ։ Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am