Արթուր Բաղդասարյանը քցվե՞լ է

«Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ տխրահռչակ առաջնորդ, իշխանության  վերջին ութը տարվա անգերազանցելի հաճախորդ Արթուր Բաղդասարյանին չի հաջողվում դուրս գալ ԱԽՔ-ի <<տակից>>: 2008-ին սեփական էլեկտորատին դավաճանելով և Սերժ Սարգսյանի կողմն անցնելով՝ այս ընդդիմադիր հռչակված կատաղի առաջնորդը  համալրեց բացահայտված հաճախորդների ցանկը և դարձավ «ախք» բառի բուն ու ֆունկցիոնալ իմաստներով։  Արդեն  երկու տարի է հանուն վաղվա ընտրությունների ինքնամաքրման ճանապարհ բռնած Արթուր Բաղդասարյանը թեեւ հրաժարվեց իշխանության հետ կոալիցիայից, ինչպես նաեւ ԱԽՔ-ից, բայց նա շարունակում է ախք մնալ, այդ մասին գիտի, հասկանում է նաեւ ինքը՝ Բաղդասարյան Արթուրը , ուստի տքնում է հզոր կուսակցության իմիտացիա ապահովել, որը հետ չի մնում ամենաազդեցիկից ՝ՀՀԿ՝-ից, ուզում է ցույց տալ, թե  ինքը դեռ որոշիչ գործոն է ներքաղաքական կյանքում ու այս կարգի թիթիզություններ: Բոլորովին օրրերս երիտասարդական միության համագումար հրավիրելը նույնպես այդ նպատակով էր, որի ընթացքում մեզ հայտնեցին ՀՎԿ նորագիր 1000 երիտասարդների մասին, բայց դահլիճ լցրած այդ երիտասարդները դժվարացան ձևակերպել անդամակցության  պատճառը, թե՝ «Մի րոպե խորհրդակցենք, նոր ասենք, որ խայտառակ չլինենք», անկեղծացավ  երիտասարդ մի աղջիկ, որին կարելի է ծափեր չխնայել անկեղծության ու չստելու համար: Փաստորեն այս աղջիկը, չընկրկեց <<բոսսի>> ներկայությունից, չստեց,չկեղծեց, թե ՀՎԿ-ն են ոտք դրել գաղափարների ու նման լոլոների համար: Նա հոգու գիտե, որ Արթուր Բաղդասարյանի թիմին անդամակցելն ինքնին խայտառակություն է, նա գիտի, որ այդ կարծիքին է ողջ բանական հայությունը, որովհետեւ իրեն հարգող որեւէ քաղաքացի չի կարող  ներել բացահայտ դավաճանությունը, եթե Բաղդասարյանի ընտանիքի անդամ չէ, կամ մոտ բարեկամ:Որովհետեւ չի կարող սկզբունք ունեցող որեւէ մեկը, այն էլ երիտասարդ, պատմության գիրկն ուղարկել 2008-ն ու հիշողություններից  ջնջել Մարտի 1-ը: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել,  ու այս ամենից անկասկած է դառնում, որ ՀՎԿ-ի  <<նորագիրներին>>  դահլիճ է հասցրել փողի խնդիրը, որը սակայն նրանց չի դրդում ստի, խաբության, կեղծիքի ու վերջապես խայտառակության…. Անշուշտ,  քաղաքական ուժերն ըստ կանոնակարգի կարող իրենց հռչակել իշխանություն կամ ընդդիմություն, բայց ՕԵԿ-ի ընդդիմադիր լինելու որոշումը բոյկոտելու հնարավորությունը հասարակության ձեռքում է:                   Արթուր Բաղդասայանը ինքն էլ պետք է ընդունի,որ  ընդդիմություն-իշխանություն ճամբարափոխությունն այս կյանքում մեկ անգամ է լինում ու վերջնական: ԱԽՔ-ից  թունդ ընդդիմադիր դառնալը հանաք բան չէ, ու այդ աններելի խայտառակության մասին  չեն մոռացել շատերը: Թեպետ ՕԵԿ պարագլխի ելույթից ուրախալի հետեւություններ կարելի է անել, երեւում է, որ նա մենակ է մնացել, մինչեւ վերջերս հայտարարվում էր, թե ՀՎԿ-ն ընտրություններին գնալու է միայնակ, առանց դաշինքի, առանց այլ ուժերի հետ համագործակցությամբ, հիմա Բաղդասարյանը այլ բան է ողջունում. «Մեզ համար կարևոր է, որ առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն կոնսոլիդացիա տեղի ունենա: Մենք դրա հաստատուն կողմնակիցն ենք»: Սա նշանակում է, որ ՕԵԿ-ը մնացել է մեն-մենակ ու անմխիթար վիճակում: Որքան էլ Բաղդասարյանն իր համակիրներին ոգևորելու համար շարունակում է կրկնել, թե իրենց շուրջ միավորվել են 10-ից ավելի կուսակցություն, 170-ից ավելի հասարակական կազմակերպություն, այս ունայն թվերն այլևս տպավորություն չեն գործում, ըստ ամենայնի Բաղդասարյանի հայտարարած թատրոնը անհրապույր է նաեւ իշխանության համար ու հիմա քցվելու ցավալի պահն է… Անի Սահակյան  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am