Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը հենց հիմա հիշեց Քոչարյանին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքական հայտից հետո առաջին  գրառումն է կատարել իր՝ քաղաքականություն մուտք գործելու առիթով բացած  ֆեյսբուքյան էջում.«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների», հայտարարում է Սեյրան Օհանյանը ու ծավալուն շարադրում Արցախի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք տրամագծորեն տարբերվում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարի ժամանակ ելույթում հնչեցրածից: Սեյրան Օհանյանը տասը կետով  ներկայացնում է իր մոտեցումը, ընդհանուր առմամբ կարմիր թելի պես ձգվում է միտքը, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց Արցախի խնդրի լուծման, եւ այդ խնդիրը ոչ միայն Հայաստանի զարգացման խոչընդոտ է, այլեւ հենց Հայաստանի զարգացումն է, որ կնպաստի Հայաստանի շահի եւ անվտանգության օգտին լուծել այն. «Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում», հայտարարում է Օհանյանը անուղղակիորեն ակնարկելով Քոչարյանի պաշտոնավարման շրջանում արձանագրված ներգաղթի ու տնտեսական աճի մասին: Արդեն իսկ մամուլում տեղեկություններ կան Քոչարյան-Օհանյան համագործակցության ու նոր տանդեմի ձեւավորման մասին, որը, ըստ ամենայնի, հաստատվում է  պաշտպանության նախկին նախարարի կողմից: Օհանյանը մի զարկով երկու նապաստակ է խփում՝ նախ թիրախավորելով Սերժ Սարգսյանին ու վկայակոչելով քոչարյանական ժամանակաշրջանի վիճակագրություն, ապա հակադարձում է նաեւ Տեր-Պետրոսյանին ու  հայտարարում , որ սխալ է մոտեցումը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զարգանա, որը մեխանիկորեն կհանգեցնի նաեւ  Ղարաբաղի հարցի լուծմանը. <<Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն>> ասում է Օհանյանը:Այդուհանդերձ նա մանեւրում է՝ չներկայացնելով Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը: «Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության», ասում է Սեյրան Օհանյանը՝ չհստակեցնելով  «հնարավոր փոխզիջումների» իր պատկերացումը: Մեծ հաշվով պաշտպանության նախկին նախարարը  իրավացի է իր գնահատականներում եւ Արցախի խնդիրն, անշուշտ, անկյունաքարային է հայկական պետականության համատեքստում եւ  դրա լուծման բանալին միանշանակ ուժեղ տնտեսությունն է, բայց ինչու է Սեյրան Օհանյանը այս մասին բարձրաձայնում իր պաշտոնանկությունից հետո: Ընդ որում այն ժամանակ, երբ օդում կախված են իր եւ առհասարակ իր ղեկավարության ժամանակ առաջ եկած հղփացած գեներալիտետի  հարստության մասին լուրերը, նրանց  դղյակների, ավտոմեքնենաների ու շքեղ ծախսերի: Սեյրան Օհանյանը նախ պարտավոր է բացատրել իր պաշտոնավարման ընթացքում գնումների կոռումպացված գործընթացի մասին, որի շնորհիվ Հայաստանում դոլլարային միլիարդատերեր են ձեւավորվել ու այս ամենն ինքնին սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանը, այլեւ դրանից բխող անվտանգությանը: Մնացյալը ածանցյալ են ու նաեւ պարզ, որ Սերժ Սարգսյանը իր բազմաթեւ իշխանությանը փորձում է հակակշռել նաեւ նույնպիսի ընդդիմությամբ, որի արդյունքում էլ ասպարեզ են մտնում սեյրանօհայնանները, վիկտորդալլաքյաններն ու այլք: Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am