Արթուր Բաղդասարյանը կշահարկի՞ Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի պաշտոնանկությունը

Գյումրու թիվ 38 դպրոցի բորբոքված կրքերն առայժմ  հանդարտվել են: Տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանին հաջողվել է աշխատանքային բնականոն գործընթաց ապահովել դպրոցում, իսկ նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը, ով պաշտոնավորման ժամկետի ավարտից հետո Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ աշխատանքաից ազատվել էր / նրա՝ տնօրենի պարտականությունները կատարելու վերաբերյալ ժամանակավոր պայմանագիր չէր կնքվել/ առայժմ հեռացել է դպրոցից՝ կրկին վերադառնելու խոստումով: Հիշեցնենք, որ հիշյալ դպրոցում տնօրենի ժ/պ էր նշանակվել Գյումրու թիվ 42-ի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանը, որը սկզբում առաջացրել էր դպրոցի ուսուցիչների բողոքը: Նրա դեմ դպրոցի  դռները փակել էին և թույլ չէին տվել  ներս մտնել, իսկ նախկին տնօրենը անգամ հրաժարվել էր հանձնել դպրոցի կնիքն ու բանալիները: Այս հարցը լուծում ստացավ միայն իրավապահների միջամտությունից հետո: Մինչ այդ կոլեկտիվը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ պահանջելով բեկանել մարզպետի որոշումը: Թեպետ իրավական տեսանկյունից օրենքի խախտում չի կատարվել, օրենքը թույլ է տալիս պայմանագրի ժամկետի ավարտից  հետո նշնակել  պաշտոնակատար, որն ամենևին էլ պարտադիր չէ, որ լինի նախկին տնօրենը: Թիվ 38 դպրոցի  ուսուցչական կոլեկտիվն իր նամակում նշել էր, որ իրենց նախկին տնօրենը ունի բոլոր արժանիքները շարունակելու պաշտոնավորումը, ուստի հենց ինքն էլ պետք է նշանակվեր ժամնակավոր պաշտոնակատար, մինչև տեղի կունենար տնօրենի ընտրություն: Դժգոհող մանկավարժներից որոշներն էլ նշել էին, թե պատճառը քաղաքական է՝ դաշնակցական մարզպետը  տնօրեն է դարձնում յուրայիններին: Մարզպետն ու տնօրենի նոր ժամնակավոր պաշտոնակատարի կողմանակիցներն էլ հակադարձում են, թե  Արփինե Նիկողոսյանը ՀՅԴ անդամ չէ: Մինչդեռ պաշտոնից ազատված նախկին տնօրեն Գոհար Շահբազյանն Արթուր Բաղդասարյանի «Հայկական  վերածնունդ», կուսակցության անդամ է՝ նախկին ՕԵԿ-ական: Նա Գյումրու վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով ներկայացված է եղել, որպես ավագանու թեկնածու: Եվ հենց այս հանգամանքն էլ նախկին տնօրենն ու նրա մերձավորները դարձրել են քաղաքական շահարկումների թեմա: Նրանք շատ բաց տեքստով հայտարարում են, որ դաշնակցական մարզպետը Արթուր Բաղդասարյանի կուսակցից ազատվել է քաղաքական նկատառումներով: ՕԵԿ-ի և Արթուր Բաղդասարյանի հետ ունեցած կապերը ժամանակին լայնորեն օգնել են սույն տիկնոջը և նա կարողացել է,  բոլոր տեսակի խնդիրները շրջանցելով մեկ տասնամյակից ավելի մնալ դպրոցի տնօրեն, ընհուպ մինչև «ջրելով» իր անվան հետ կապված  մի սկանդալային դատական պատմություն: Նա այս ընթացքում հասցրել է դպրոցը լցնել իր ծանոթ- բարեկամներով. դպրոցում աշխատում են նրա դուստրը, դստեր տեգրը, այլ հարազատներ և  բարեկամներ, ովքեր էլ նախաձեռնել են վարչապետին ուղղված դիմնում բողոքը և դռները նորեկի առջև  փակելու ակցիան: Տեղեկություններ կան, որ Գոհար Շահաբազյանը մտադրություն է ունեցել իրենից հետո դպրոցում տնօրեն դարձնել իր աղջկան, որն այս դպրոցում պատմության ուսուցչուհի է աշխատում: Այս մտադրությունը սակայն դուր չի եկել դաշնակցական մարզպետին և նա այնտեղ ուղարկել է իր կադրին: Ի դեպ, տեղեկություններ կան, որ ընդունում հանձնումից հետո  դպրոցում թերություններ են ի հայտ եկել, որոնք առայժմ չեն բարձրաձայնվում: Նախկին տնօրենը սակայն չի ընկրկում, նա հայտարարել է, որ պատրաստվում է  մասնակցել  հունվարի 27-ին կայանալիք տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին:  Ամենյան հավանակնությամբ Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի ընտրության հարցը  դեռ կդառնա Արթուր Բաղդասարյանի  համար ճարտասանության հատուկ թեմա: Գյումրիում խոսում են, որ նա խորհրդարնական ընտրությունների ժամանակ  այս հարցը պատրաստվում է  դարձնել հրապարակային պոպուլիզմի նյութ՝ հայտարարելով, որ ինքը մնացել է միակ և անկրկնելի ընդդիմադիրը և իշխանությունները աներևակայելի հալածանքներ են սկսել իր թիմակիցների դեմ:  Դավիթ Մանուկյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am