Պուտինը պահում է ինտրիգը

Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ամենամյա մեծ մամլո ասուլիսը, այն լուսաբանելու համար հավատարմագրվել էին գրեթե 1. 5 հազար լրագրողներ։ Ասուլիսը՝ թվով 12-ն էր, այն տևեց 3 ժամ 50 րոպե: Գրեթե չորս ժամվա ընթացքում նա հասցրեց պատասխանել 62 հարցի։ Պուտինի սպասելիքները` Թրամփից ՌԴ նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ առաջին իսկ հանդիպմանը կքննարկի ռուս-ամերիկյան հարաբերություների կարգավորման հետ կապված հարցեր: «Ես կհանդիպեմ Թրամփի հետ, երբ նա արդեն ավարտի իր թիմի ձևավորումը: Իսկ մեր առաջին հանդիպման հիմնական հարցը կլինի մեր երկրների հարաբերությունների կարգավորումը»։ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահին վերաբերող իր խոսքում Պուտինը նաև հարկ է համարել հիշեցնել՝ «Թրամփի հաղթանակին ոչ ոք չէր հավատում, միայն մենք»: Հարց է հնչել է նաև սպառազինության մրցավազքի մասին, ինչին ի պատասխան, Պուտինն ասել է, որ այդ մրցավազքը սկսել է ԱՄՆ-ը, իսկ Ռուսաստանն ընդամենը բարելավել է իր բանակի վիճակը։ ՌԴ նախագահը կրկնել է իր այն հայտարարությունը, թե ներկայումս «Ռուսաստանն ուժեղ է ցանկացած ագրեսորից», նաև ընդգծելով՝ «այսօր ԱՄՆ-ի բանակն է ամենաուժեղը»։ Պուտինի հարաբերությունները Թրամփի հետ, իսկապես կարևոր են Ռուսաստանի համար: Առաջին խնդիրը զուտ տնտեսական են` պատժամիջոցների վերացման հարցն է, ապա նաև աշխարհաքաղաքական հարցերում դիրքորոշումների շուրջ առկա տարաձայնությունները: Օրերս ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայում գործող Տեմպբանկի ղեկավարության նկատմամբ՝ կապված Սիրիայի դեպքերի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Սև ցուցակում ընդգրկվել են բանկի փոխնախագահներ Նիկոլայ Ախլոմովը, Ելենա Ապանասենկոն ու Իրինա Կոժենկովան, բանկի դիտորդական խորհրդի նախագահ Անդրեյ Դուբինյակը, ինչպես նաև այդ խորհրդի անդամներ Դմիտրի Միտյաևը, Լեոնիդ Ռեշետնիկովը, Արկադի Վայնշտեյնը, Վլադիմիր Գագլոևը և Ելենա Ժիրովան։ Այս պայմաններում, կարծես, Պուտինը կատակելով Թրամփի հաղթանակի թեմայով, ցանկանում է ընդգծել, որ ոչ ոք չէր հավատում նրա հաղթանակին` բացի Ռուսաստանից... Հավելենք, որ ԱՄՆ- ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հրապարակեց նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից անմիջապես հետո Պուտինից ստացած շնորհավորական ուղերձի տեքստը, որում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում «պրագմատիկ և կառուցողական քաղաքականություն կորդեգրի, ինչն էլ, իր հերթին, կնպաստի ռուս - ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը» Պուտինի ծրագրերը Վլադիմիր Պուտինը հավանական է համարել նախագահի արտահերթ ընտրությունները։ «Հնարավոր է, բայց նպատակահարմար չէ»,-ասել է նախագահը։ Նա հավելել է, որ իր գլխավոր նպատակը երկրի ղեկավարի պաշտոնում երկրի բարեկեցությունն է։ «Նպատակը Ռուսաստանի բարօրությունն է։ Իսկ դրան հասնելու համար պետք է զբաղվել էկոնոմիկայով, սոցիալական ոլորտով, պաշտպանողականությամբ և անվտանգությամբ»,-ասել է Պուտինը և նշել, որ դրա համար անհրաժեշտ են լավ կադրեր։ Պուտինը ՌԴ քաղաքացիներին խոստացել է շարունակել փոփոխությունները սոցիալական ոլորտում և նշել է, երկիրը բռնելու է դեմոկրատական քաղաքական համակարգի զարգացման ուղի։ Իսկ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Պուտինը որոշում կկայացնի, երբ «ժամանակը գա»։ «Կոմերսանտի» լրագրողը հարցրել է. «Ինչու՞ Դուք պետք է 2018-ին անպայման դառնաք ՌԴ նախագահ» և «Ինչու՞ Դուք չպետք է 2018–ին դառնաք ՌԴ նախագահ»։ «Սադրի՛չ, ամբողջ ժամանակ դրանով եք զբաղվում»,– արձագանքել է Պուտինը։ «Պատասխանը ստանդարտ կլինի։ Ժամանակը կգա, ես կտեսնեմ՝ ինչ է կատարվում աշխարհում, երկրում և ելնելով նրանից, թե ինչ ենք մենք արել, ինչ կա անելու, որոշում կկայացնեմ իմ մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,– պատասխանել է Պուտինը։ Փաստացի Պուտինն իր վերընտրությունը չի բացառել: ՌԴ-ԵՄ եւ ՌԴ-Վրաստան հարաբերությունները Պուտինն անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերություններին՝ նշելով, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «ուժեղ և անկախ» [նկատի ունենալով ԱՄՆ-ից անկախ] Եվրոպա: ՌԴ նախագահն անդրադարձել է նաև սիրիական հարցին ու իր բնորոշմամբ՝ «Հալեպի ազատագրմանը», ասելով՝ որ դրանում մեծ դեր են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները, սակայն, «առանց Ռուսաստանի, ազատագրումը հնարավոր չէր լինի»։ Պուտինն ընդգծել է, որ այժմ գլխավոր առաջադրանքը այն հարցերի վրա ջանքերի կենտրոնացումն է, որոնք առնչվում են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն և մասնավորապես սիրիական ճգնաժամի համալիր կարգավորման մասին համաձայնագիր ստորագրելուն։ ՌԴ նախագահը խոսել է նաև ռուս-վրացական հարաբերությունների մասին: Նա չի բացառել, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանն ու Վրաստանն ունենան առանց վիզաների ռեժիմ։ Պուտինի խոսքերով՝ դրա համար կան բոլոր հիմնավորումները. «Ես չեմ բացառում Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար ոչ վիզային ռեժիմին վերադարձ կատարելը։ Ինձ թվում է, թե դրա համար կան բոլոր պնդումները, առավել ևս, որ մենք որոշակի ազդանշաններ ենք ստանում Վրաստանում իշխող առանձին կառույցների կողմից։ Շատ կարևոր է նորմալ փոխհարաբերություններ հաստատել հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների միջև ահաբեկչության դեմ համատեղ պայքար մղելու համար, որպեսզի այդ առանց վիզայի ռեժիմը ոչ մի դեպքում չվնասի մեր անվտանգությանը»։ Ռուս-թուրքական հարաբերություններում լիակատար ջերմություն է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս, Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, ասել է՝ երբ անցած տարի թուրքական ռազմական ուժերը թուրք-սիրիական սահմանին խոցեցին ռուսական ռազմական օդանավը, ինքը ենթադրել է, որ առանց Էրդողանի ցուցման, դժվար թե դա հնարավոր լիներ: Սակայն պարզվում է, նրա կարծիքը փոխվել է այս հարցում: Հիմա Պուտինը համարում է, որ այդ հանցագործության, ինչպես նաև ռուս դեսպանի սպանության հետևում կանգնած են նրանք, ովքեր ուզում էին խանգարել ռուս- թուրքական մերձեցմանը: Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո նրա այդ կասկածը «վերածվել է համոզմունքի»։ «Մեր դեսպանի սպանությունն առաջին հերթին հարձակում էր Ռուսաստանի վրա։ Ազնիվ կլինեմ, որ սկեպտիկորեն էի վերաբերվում այն վարկածին, որ ռուսական ինքնաթիռը խոցվել էր առանց գերագույն ղեկավարության հրամանի։ Սակայն հիմա ակնհայտ է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Ապակառուցողական տարրերը ներթափանցել են Թուրքիայի իշխանության և ուժային գերատեսչությունների վերին շարքեր»,-ասել է Պուտինը` հավելելով, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Փաստորեն, Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը չի ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, սա էր Պուտինի հստակ ուղերձը: Ոչինչ չի կարող սասանել ռուս-թուրքական բարելավող հարաբերությունները: Այս համոզումն այնքան ամուր է, որ Պուտինն անգամ գտել է բոլոր հարցերի պատասխանը` Թուրքիայի իշխանական վերնախավում ապակառուցողական տարրեր են աշխատում, որոնք օր ու գիշեր մտածում են, ինչպես վնասել ռուս-թուրքական հարաբերություններին: Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video) Ես անձամբ դժգոհ չեմ Գրիգորի Մինասյանից․ Խաչատուր Սուքիասյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Փաշինյանն արձագանքեց Ալիևի հայհոյանքներին (video) «Արմ Կոնսուլը» պահանջում է պատասխանատվության ենթարկել պատգամավոր Գագիկ Մելքոնյանին Աշոտիկին փողոցում տեսե՞լ եք․ մենք բոլորս Աշոտիկ ենք․ Արա Վարդանյան (video) Թրամփը պետք է հաղթի, ես չեմ կարող 4 տարի տեսնել ու լսել Քամալային. Մասկ Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ ՀՀ նախագահը Գրիգոր Մինասյանին ազատեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am