Խայտառակ ապտակ հայկական դիվանագիտությանը

Ռուսաստան ու Իսրայելի քաղաքացի, 40-ամյա Ալեքսանդր Լապշինը անցյալ չորեքշաբթի ձերբակալվել է Մինսկում՝ կնոջ հետ Բելառուսի մայրաքաղաք այցելելու հաջորդ օրը: Բելառուսի իրավապահները բլոգերին ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ․ հոկտեմբերին Լապշինը այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այդ այցերի մասին գրառումներ էր արել իր բլոգում, ինչի հետևանքով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»: Բելառուսի մայրաքաղաքում իր ձերբակալության մասին առաջինը Facebook-ի միջոցով տեղեկացրեց Լապշինը՝ նշելով, որ իրեն զրկել են ազատությունից Ադրբեջանի պահանջով: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածների հատկանիշներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն: Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին: Իսրայելական պարբերականը հավելում է՝ Լապշինը նաև քննադատական հրապարակումներով է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, և բլոգերի ընտանիքը մտահոգված է՝ Ադրբեջան արտահանձնելու դեպքում նրա կյանքը կարող է վտանգվել: Ինչ դիրքորոշում ունեն Ռուսաստանի իշխանությունները՝ հայտնի չէ, թեև բլոգերի ձերբակալությունը լայն արձագանք է ստացել ռուսաստանյան լրատվամիջոցներում: Փոխարենը՝ Ադրբեջան Լապշինի արտահանձնումը կանխելու նպատակով քայլեր է ձեռնարկում Իսրայելի արտգործնախարարությունը: Ուշագրավն այն է, որ բլոգերի ձերբակալությունը տեղի ունեցավ Բաքու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցից մոտ երկու շաբաթ անց: Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսն արդեն 22 տարի նախագահող Լուկաշենկոյին պարգևատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգևով՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ինչին ի պատասխան՝ Հայաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը խոստացավ վաստակել այն կրելու իրավունքը: Լապշինի ձերբակալությունը Բելառուսի և Ադրբեջանի իշխանություններին դարձրել է տարբեր երկրների բլոգերների, լրագրողների քննադատության թիրախ: Անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել Լիտվայում Բելառուսի դեսպանատան առջև: Ինչո՞վ են զբաղված Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունները... Դատելով իրավիճակից, եթե անգամ քայլեր իրականացվում են` անարդյունք... Հայաստանի արտգործնախարարությունը զբաղվում է Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով՝ «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը. «Մենք այդ հարցով զբաղվում ենք, մեր գործողությունների մանրամասներ, հասկանալի պատճառներով, առայժմ չենք կարողանում ներկայացնել»: Բլոգերի ձերբակալությունն իսկապես «խայտառակություն» է: Հայաստանի դաշնակից Բելառուսը` Ալիևի պահանջով ձերբակալում է Մինսկում մի մարդու, որը Ղարաբաղ է այցելել ու քննադատել Ալիևին քիչ է, դեռ հնարավոր է, որ այդ մարդուն արտահանձնեն Ադրբեջան: Իհարկե կան բելառուսա-ադրբեջանական շահեր, ոչ ոք դա չի հերքում: Բայց միթե չկան հայ-բելառուսական, ռուս-բելառուսական շահեր, կամ` դրանք այնքան թույլ են, որ չեն կարող ազդել Իլհամ Ալիևի քմահաճույքների վրա: Զարմանալու ոչինչ չկա: Վերջերս Բելառուսը և Ադրբեջանը հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի լուծման օգտին: Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվեց նոյեմբերի 28-ին՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո, ասվում էր, որ կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր ընդունված սկզբունքների՝ «նախևառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»: Եվ ոչ մի խոսք` ինքնորոշման սկզբունքի մասին: Ինչու՞ սա պատճառ չհանդիսացավ, որպեսզի Հայաստանի իշխանությունները հարց բարձրացնեին` ո՞վ է թույլ տվել Լուկաշենկոյին ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունում մոռանալ ինքնորոշման սկզբունքը, դա հիմնարար սկզբունք է: Ինչու՞ է հայկական դիվանագիտությունը շարունակաբար ստանում ապտակներ` մեկը մյուսի հետևից: Ինչո՞վ է զբաղված Նալբանդյան Էդվարդն իր ղեկավարած կառույցով: Որքա՞ն պետք է Ալիևի քմահաճությունները` Հայաստանի դաշնակից երկրների հետ տարբեր հարցերում գերիշխեն Հայաստանի ու Արցախի շահերի վրա: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am