Սամվել Կարապետյա՞նը թույլ չի տվել, որ Էլեկտրաէներգիայի սակագինն ավելի շատ իջեցնեն

Հայաստանում փետրվարի 1-ից մոտավորապես մեկուկես  դրամով կնվազի էլեկտրաէներգիայի գինը: Այդ մասին որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Այսպիսով՝ 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար կկազմի 46,2 դրամ՝ էժանանալով ուղիղ 1,22 դրամ:  Սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէնեգիայի սակագինը կկազմի 40 դրամ, այսինքն՝ 6 դրամով ավելի պակաս: Սրան նախորդել էր գազի սակագնի իջեցման մասին որոշումը, որն ուժի մեջ է մտնելու գալիք հունվարի 1-ից: Հիշեցեննք, որ Հանրային ծառայությունենրը կարգավորող հանձնաժողովի որոշմաբ հունվար 1-ից մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բնակիչ-սպառողների համար 1 խորանարդ մետր գազի գինը կնվազի  7.7 դրամով, նախկին 146,7 դրամի փոխարեն կազմելով 139 դրամ: Այս խմբի մեջ մտնում են  սովարական գազասպառողները, իսկ  անապահով խավի բնակիչներըը մեկ խորանարդ մետր գազի դիմաց  կվճարեն 100 դրամ այժմյան 146,7 դրամի փոխարեն: Փաստորեն  գազից հետո նվազում է նաեւ էլեկտրաէներգիայի գինը, ինչը նշանակում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կատարում է էներգետիկ ոլորտում իր խոստացած բարելավումները: Գազի սակագնի նվազման  քաղաքական որոշումը, բնակաբար կայացվել է  «Գազպրոմում», որը Կարեն Կարեպետյանի համար, այսպես ասած <<հորանց տուն է>>, իսկ ահա էլեկտարաէնեգրայի  սակագնի  հարցը չէր կարող լուծվել առանց <<Հայստանի էլցանցերի>> սեփականատեր Տաշիր Գրուպի նախագահ  Սամվել Կարապետյանի բարիացակամության: Հայաստանի էլեկտրական ցանցերի  սեփականատեր դառնալուն զուգահեռ  Սամվել Կարապետյանը ձեռնամուխ եղավ էլեկտրաէնգիայի սակագնի բարձրացման ուղղությամբ: 2015 թվականի հուլիսի 1-ին Հնարային ծառայությունները կարգովորղ հանձնաժողովի որոշմաբ էլեկտերէնեգիան 7 դրամով թանկացավ: Մինչ այդ կազմակերպվել էր շատ լավ քարոզարշավ, հայտարարվել էր, որ համակարգը գտնվում է  խիստ անմխիթար վիճակում,  տարիներ շարունակ  կուտակվել են պարքտեր, այդ թվում նաև չհիմնավորված:  Բաց տեքստով հայտարարովում էր, որ եթե թանկացում տեղի չունենա, համակարգը կփլուզվի: Թանկացումից մեկ տարի անց, երբ  հրապարակվեցին ՀԷՑ-ի շահույթները, պարզ դարձավ, որ  փլուզման եզրին կանգանած համակարգն իրականում գերշահութաբեր ոլորտ է, որը  Սամվել Կարապետյանին 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ապահեվել է  ավելի քան 15 միլիարդ դրամ շահույթ, ինչն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը: ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլեկտրաէներգիայի 69 տոկոսը արտադրող կայաններից գնել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամով, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, և միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է «Հրազդան ՋԷԿ»-ից, որի սակագինը ամենաբարձրն է՝ 42,9 դրամ: Սպառողներին մատակարվող  էլեկտրաէներգիան մինչև այս տարվա օգոստոսի 1-ը ՀԷՑ-ը վաճառում էր հետևյալ սակագներով՝  48.78 դրամ կազմում էր ցերեկային սակգինը և 38.78 դրամ՝ գիշերային սակագինը: Օգոստոսի 1-ից սակագինը 2.58 դրամով նվազեց և սահմանվեց համապատասխանաբար  46.2 դրամ ցերկային և 36.2 դրամ գիշերային սակագին: Փաստացի՝ սպառողներին վաճառված էլեկտրաէներգիայի 95 տոկոսը ՀԷՑ-ը ձեռք է բերել կրկնակի էժան գնով:  Հետևաաբար սակագնի նվազման հիմքերը գնագոյացման  բանձևում շատ հստակ երևում են:  Ըստ էության այն  1,22 դրամ նվազումը, որ արվում է այսօր շատ հանգիստ  կարող էր արվել դեռևս օգոստոսի մեկին: Ավելին, այս երկու էժանացման հանագումարը, միևնունն է,  կրկնակի անգամ զիջում է 2015 թվականի հուլիսի 7 դրամով թանկացմանը: Սամվել Կարապետյանը և ՀՌԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը   իրական տնտեսական գործըթնացով առաջնորդվելու դեպքում, անշուշտ կարող էին առնվազն 6 ամիս առաջ նվազագույնը 7 դրամով սակագինը նվազեցնել: Բայց այստեղ շատ հզոր քաղաքակնություն կա՝ շատ ավելի շահավետ է  7 դրամով բարձրացնել, հետո քիչ-քիչ՝ 1-2 դրամով իջեցնել:  Այս տարբերակով հա՛մ քաղաքական դիվիդենտներ են ապահովում իրենց բերած վարչապետի համար, հա՛մ էլ կլորիկ գերշահույթ են ստանում: Դավիթ Մանուկյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am