Տեղը չեք բերո՞ւմ

Մշակվում են պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստեր: Այս մասին հայտարարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:Իհարկե, շատերը մոռացել էին այս տեսչության մասին, որի գոյությունը ի չիք է դարձել երկրում մոլեգնող օտարալեզու պաստառներ ու վահանակների առատության տակ, սակայն խնդրո առարկան այստեղ տեսչությունը չէ, այլ հայրենի օրենսդիրները, որոնք անհերքելիորեն մայրենիի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: «Օրենսդրորեն պատգամավորների համար սահմանված են լեզվական պահանջներ: Այս օրերին մենք կազմում ենք այն թեստերը, որոնք նախատեսված են հենց պատգամավոր դառնալ ցանկացողների համար: Նոր խորհրդարանի այն պատգամավորներն, ովքեր Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել, ստիպված կլինեն թեկնածությունը գրանցելուց առաջ հանձնել այդ թեստը: Ի դեպ, այս թեստերը ավարտական քննությունների մակարդակի են»,- մանրամասնել է Սերգո Երիցյանը: Նոր Ընտրական օրենսգրքի դեռեւս քննարկման ժամանակ շատերի մոտ կար տպավորություն, որ այն բազմաթիվ պատգամավորների համար կարող է հաջորդ գումարման խորհրդարան մուտքի սպառնալիք լինել: Օրենսգրքով պատգամավորի վերաբերյալ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Հայերենին տիրապետել է համարվում հայերենով միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ստացած լինելը: Դա էլ ստուգվում է կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով: Առաջին հայացքից տպավորություն է, թե այս հոդվածը հատուկ որոշ պատգամավորների դեմ է: Դրույթը Սահմանադրությամբ եւս ամրագրված է,ընդ որում՝ նախագահից եւս պահանջվում է հայերեն իմանալ: Անշուշտ ներկայիս խորհրդարանի կեսից ավելի պատգամավորների հայերենը շատերիս համար անհասկանալի մի լեզու է, այն փողոցի մակարդակից այն կողմ չի անցնում, սակայն փաստորեն այլնի մասին են խոսում ու կարելի է կռահել, թե Սերգո Երիցյանի հայտարարությանը այդ կալիբրի կարկառունները կարձագանքեն.<<Տեղը չեք բերո՞ւմ>>, սա մեղմ ասած: Քանզի Սերգո Երիցյանը եւ մեր պառլամենտարիզմի ջատագովներրը հավանաբար մոռացել են, որ մեր բոլոր օրենսդիրները, օլիգարխները, պաշտոնյաները ոչ միայն միջնակարգ կրթության ատեստատ ունեն, այլև յուրաքանչյուրը նվազագույնը մի քանի համալսարանի, ակադեմիայի դիպլոմ է պահում տանը, գիտությունների դոկտորի գիտական աստիճանների մասին էլ չխոսենք, Լիսկան վկա: Համաձայն այդ փաստաթղթերի՝ կարող են առանց վարանելու քննություն ընդունել Երիցյան Սերգոյից: Արդար անցնելու պարագայում այսօրվա խորհրդարանականներից շատերը , անկասկած, կզրկվեին պատգամավոր դառնալու հնարավորությունից: Բայց կա՞ մեկը, որ կհավատա, թե թեստեր հանձնելու քննությունն արդար կանցնի: Ընդհանրապես ՀՀ-ում բարձր պետական պաշտոններում սկզբունքային ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կրթություն ունի այն զբաղեցնողը։ Անկախ նրանից, կրթությամբ բանասեր ես դու, թե մաթեմատիկոս, իրավաբան, թե տնտեսագետ, դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Այնպես որ բարձրագույն կրթությունն ու կոնկրետ մասնագիտացումը բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու հարցում երկրորդական ու երրորդական են: Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am