Տեր-Պետրոսյանը սիրաշահում է իշխանություններին, որ մի քանի հոգու մանդատի հարց լուծի

ՀԱԿ  համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթի մեխը, թե Հայոց պետականաշինության հիմքում ընկած է «Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու և հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը» և «Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի», արդեն օրեր շարունակ հանրության քննարկման առարկան են դարձել՝ հողեր հանձնելու ներկայացմամբ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով մեկնարկել է հողերը հանձնելու ուղղությամբ հասարակության տրամադրությունները ստուգելու գործընթացի երրորդ փուլը:Քաղաքագետը հիշեցնում է ապրիլյան  քառօրյա պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները՝ ներկայացնելով առաջին ձախողված փուլը. «Ժողովուրդը և բանակը մեկ մարդու նման կանգնեցին և թույլ չտվեցին մեր հանձնվելը՝ սկսեցին փոխզիջումներից խոսել: Այդ գործընթացը բերեց հանգեցրեց «Սասնա ծռերի» ապստամբությանը, նրանց սատար կանգնեց ժողովուրդը: Եվ նախագիծն էլի տապալվեց»,- մանրամասնում  է Շիրինյանը շարունակելով. «Հիմա երրորդ փուլն է սկսվել, թե այսքան տարածք պետք է հանձնվի, այլ տարբերակ չկա, թե կոնֆլիկտը փոխզիջում է ենթադրում»: Քաղաքագետը հարց է բարձրացնում՝ իսկ ինչ է զիջելու Ադրբեջանը, ինչո՞ւ առաջինը մենք պետք է զիջենք, ոչ թե իրենք. «Շքահանդեսը բացեց հանրապետության հիմնադիր նախագահը, որովհետև ամեն մարդ ռիսկ չի անի պերճախոսությամբ պետության շահերի դավաճանություն կազմակերպել»: Քաղաքագետը  կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այսպիսով փորձում է սիրաշահել իշխանություններին ու հաջորդ խորհրդարանում իր մի քանի հոգու մանդատի  հարցը լուծել.<<Տեր Պետրոսյանը մի դարդ ունի, ինձ թվում է նա այդ ելույթն ունեցավ, որ իր 2-3 հոգուն տեղավորի, բայց ինքը մոռանում է, որ խորհրդարանական հանրապետություն ենք դառնում ու տեղավորելը շատ դժվար է լինելու, մանավանդ նման ելույթից հետո>>: Քաղաքագետի կարծիքով թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները երբեք արդյունք չեն տվել, պարտվողական թեզեր են: Լևոն Շիրինյանի խոսքով՝ հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների լուծումը փոխզիջման տարբերակ  չունի։Քաղաքագետը կարծում է, որ մենք պետք է փոխենք մեր թե՛ արտաքին, թե՛ ռազմական քաղաքականությունը։ «Չափազանց վտանգավոր մոտեցումներ ունենք, պարտադիր չէ, որ միշտ  պաշտպանվենք,  պիտի նախահարձակ լինենք, ռազմատենչների կողքին խաղաղասիրությունը դա հիվանդություն է և չափազանց վատ հետևանքների է հանգեցնում: Չպետք է քննարկեն՝ քանի շրջան տան, որ լավ ապրեն: Աշխարհի որևէ այլ երկրում նման տեսակ հիվանդությամբ տառապող քաղաքական գործիչներ չես տեսնի»,- ասաց նա։ Քաղաքագետը կոչ է անում՝ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի: Հիմնադիր նախագահը մասնավորապես ասել էր.« Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ 18 տարի առաջ ասում էիք՝ կա, հիմա ցույց տվեք: Գոյություն չունի: Այն, ինչ-որ դրված է հիմա սեղանին, նույն փուլային տարբերակն է: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին: Այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք: Վաղը կբերեն, կտեսնեք: Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ 1997 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը»,- հայտարարել էր Տեր-Պետրոսյանը: Ավելին՝ առաջին նախագահն ընդգծել էր, թե այս պահը բաց թողնելու դեպքում հաջորդ տարբերակը Հայաստանի համար ավելի վատն է լինելու: Անի Սահակյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am