Քոչարյանը խամաճիկնե՞ր է խաղացնում, թե՞ գնացել է առյուծ որսալու

Մարդը որոշել է, որ պարապ մնալ չի կարող, ինչպես շատերը, ու քաղաքական հայտ է ներկայացրել, ի՞նչ կա դրա մեջ: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտին մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Ի՞նչ բացատրություն կտաք Սեյրան Օհանյանի քաղաքական հայտին, ի՞նչ շանսեր ունի բոլորովին վերջերս իշխանության մաս հանդիսացող գործիչը: -Հայաստանում նորմալ իմաստով քաղաքական գործընթաց գոյություն չունի, մարդիկ Հայաստանում մի բան գիտեն, մանավանդ նրանք, ովքեր ուրիշների իրավունքները մի ժամանակ ոտնահարել են, եթե  իրենք քաղաքական դերակատար չեղան, իրենց մարդու տեղ չեն դնելու: Կամ էլ հավանաբար մտածում են, որ աշխարհը քանդվելու է իրենց համար,  Հայաստանում իրենց արժեհամակարգը հետեւյալն է, որ եթե պաշտոնյան օրը մի խոզի բուդ չուտի, մի շիշ գարեջուր չխմի, չի լինի, նույն տրամաբանությամբ էլ քաղաքականության մեջ են  մտնում: Խոսքս Սեյրան Օհանյանին չի վերաբերում, նրան անձնապես չեմ ճանաչում, պարզապես կա այդպիսի խավ: Խնդիրն այն է, որ Հայաստանում տնտեսություն չի աշխատում, չկա առեւտուր, բոլորը մոնոպոլիզացված է, հիմա իրենք մտածում են պարապ են մնալու, դե ինչի չէ, խորհրդարան է, կգնան, կնստեն, կողմ կքվեարկեն, դեմ կքվեարկեն, ռեստորան կգնան, ինչպես որ լինում է: Սեյրան Օհանյանը մեծ հավակնություններ ունի, երկրի ղեկավար պաշտոնին է հավակնում, ինչպես ամիսներ առաջ, երբ դեռ ապրիլյան պատերզամը չէր եղել: -Իմիջիայլոց այդ պալատական ստեղծված կերպարները ինչպես ստեղծվում են, այնպես էլ փուչիկի նման փայթում են:Երբ արհեստական հավակնորդից դարձավ իրական հավակնորդ, գահավիժեց: Սեյրան Օհանյանի հայտարարությանը ծանո՞թ եք, ինչ է ուզում նա, այլ շրջանակներ որպես իշխանափոխության հայտ են ներկայացնում: -Ամեն ինչ էլ կարող են ասել, որ զանգվածների վստահությունը շահեն: Բայց հայտարարության մեջ ոչինչ չի ասում: Հանրապետականի <<Հավատանք, որ փոխենք>> լոզունգի ժամանակ ես մի առիթով ասացի՝ փոխվեք, որ հավատանք, բայց սրանք որեւէ կերպ չեն փոխվում: Մենք Սեյրան Օհանյանից որեւէ բացատրություն չենք լսել ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառների մասին, գեներալների ճարպակալման մասին եւս չենք լսել բացատրություն, ինչպես նաեւ Օհանյանի ունեցվածքի, այդ արդուզարդի, խորը լռություն է, հիմա էլ է լռում: Դրա համար ես քաղաքագետ եմ ու չեմ հավատում, որ իրենք կփոխվեն: Հիմա տարբեր խմբեր կառաջադրվեն, ուղղությունը կորցրած-չկորցրած զանգվածները ամեն մեկին ձայն կտան, իսկ խորհրդարանում կսկսեն մեկը մյուսին հակակշռել՝ <<ինչու դուք, եթե ոչ ես>> սկզբունքով: Սեյրան Օհանյանի հայտը ո՞ր շրջանակների համար է ռեալ վտանգ ներկայացնում: -Կան որոշակի խմբեր, որոնք վերադասավորումների փուլում են, իրենց համար,ասենք պլանավորել էին, որ այս մեկը պիտի լինի, այս մեկը չլինի, հավանաբար Սեյրան Օհանյանի մուքտը որոշների համար ճշգրտումներ կամ փլուզումներ է առաջացրել:Այսպես մենք կտեսնենք թատերական մի ներկայացում: Իսկ իշխանության պլանները խախտվո՞ւմ են: -Դե եթե կան հայտարարություններ, որ ինքը գեներալ է, ինչի պիտի մտնի քաղաքականություն եւ այլն եւ այլն, ուրեմն իրենց պլանները խախտում է: Մամուլում տեղեկություններ կան, որ Սեյրան Օհանյանի ստվերային կառավարիչը լինելու է Ռոբերտ Քոչարյանը, ձեւավորվելու է դաշինք, որտեղ պրոքոչարյանական ուժեր են ընդգրկվելու, օրինակ Վարդան Օօսկանյանի կուսակցությունը եւ այլն:Կարող ենք որոշակիորեն նաեւ Քոչարյանի հայտը համարել: -Քոչարյամը յուրահատուկ բնավորություն ունի, կամ խամաճիկներ է խաղացնում, կամ էլ ինքը ընդհանրապես գնացել է առյուծ որսալու եւ ուրիշներն իր անունը շահարկում են: Ես ինֆորմացիա չունեմ, թե որ տարբերակն է: Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am