Ինչ ահավոր գաղտնիք կա ռուս դեսպանի սպանության հետևում

Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իր դաժանությամբ, անշուշտ, սարսափելի էր, սակայն իրադարձությունները, որոնք հետևեցին այդ սպանությանը` պակաս ուշագրավ չեն: Ռուս դեսպանի սպանությունը դարձել է աշխարհաքաղաքական խնդիրների ու երկրների շահերն ու հակասությունները ի ցույց դնելու մի լուրջ գործընթաց... Ռուս դեսպանի սպանությունից հետո թուրքական իշխանությունները շտապեցին պատասխանատվության սլաքներն ուղղել դեպի գյուլենական կառույցը՝ հայտարարելով, թե այդ գործողության նպատակն է՝ խափանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հստակ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցում: Ի դեպ, Չավուշօղլուն Քերիին ասել է, թե այդ կարծիքին է նաև Ռուսաստանը: Թուրք նախարարի այս պնդումները մտահոգել են պաշտոնական Վաշինգտոնին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Չավուշօղլու-Քերի հեռախոսազրույցը, ասել է՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ զրույցում պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Անկարայի ուղղակի և անուղղակի այն ակնարկների կապակցությամբ, թե իբր այդ հարձակումն իրականացվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, քանի որ Գյուլենը շարունակում է գտնվել ԱՄՆ-ում: Քիրբին թուրքական կողմի պնդումները ծիծաղելի է համարել` ընդգծելով, որ դրանք ապացուցող ոչ մի փաստ չկա: Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում լրագրողների հետ զրույցում նշեց, թե Անկարայում ռուս դեսպանի մարդասպանի կապերը ցույց են տալիս, որ նա պատկանել է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությանը. «Դժբախտաբար այդ կեղտոտ կազմակերպությունը ներթափանցել է մեր բանակ ու ոստիկանություն։ Դեսպանի նկատմամբ կատարված մահափորձը դրա վառ վկայությունն է։ Հանցանշանները տանում են դեպի արտերկիր։ Կարլովն առանձնահատուկ դիվանագետ էր։ Նա երբեք չի միջամտել Թուրքիայի ներքին գործերին և արել է ամեն հնարավոր բան՝ Մոսկվայի ու Անկարայի միջև կապերի զարգացման համար»։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող վտարանդի իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը հերքել է իրեն հասցեագրվող մեղադրանքները: Ավելին, Գյուլենը խստորեն դատապարտել է ռուս դեսպանի նկատմամբ իրականացված հարձակումը: Իր հերթին, Վաշինգտոնն այլ ուղղությամբ է ակնարկներ անում: Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում, որ վերջին օրերին Թուրքիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում ու Եմենում ծայրահեղականների իրականացրած հարձակումները կարող են ինչ-որ ձևով կապված լինեն միմյանց հետ։ Նա ակնհայտ է համարել, որ ահաբեկիչների ցանցերը բախվում են լուրջ բարդությունների, գտնվում են սպառնալիքի տակ, ինչը, հատկապես վերաբերում է ԴԱԻՇ-ին. «Նրանք փորձում են կազմակերպել տարբեր տիպի հարձակումներ՝ չծախսելով մեծ ռեսուրսներ, որպեսզի մարդկանց ուշադրությունը գամեն իրենց վրա, նրանց վարակեն իրենց թունավոր գաղափարախոսությամբ։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, դա տեղի է ունենում համայն աշխարհում։ Ահաբեկչական սպառնալիքը վերաբերում է բոլորին։ ԱՄՆ-ը պատրաստ է տեղեկություններ փոխանակել դաշնակիցների հետ՝ կանխելու համար նման հարձակումները»։ Ռուս դեսպանի սպանության գործում Անկարայի` Գյուլենականների ուղղությամբ սլաքներն ուղղելու մղումն արդեն իսկ հստակ էր սպանությունից րոպեներ հետո, շատերն էին կանխատեսում, որ Անկարան հենց այդպես էլ կվարվի: Անկարայի «ջանքերը» հասկանալի էին: Սակայն թուրքական իշխանությունները չեն պատասխանում առավել կարևոր հարցերի: Օրինակ` թուրք ոստիկան Մևլյութ Ալթընթաշը, որը սպանել է ՌԴ դեսպանին, ապահովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունը այս տարվա հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Hurriyet թուրքական թերթի տվյալներով՝ 22-ամյա Ալթընթաշը, որը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից սպանությունը կատարելուց հետո, հուլիսի 15-ից սկսած 8 անգամ ապահովել է միջոցառումների անվտանգությունը, որոնց մասնակցել է Էրդողանը։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նման լուրջ պատասխանատվություն ստանձնած ոստիկանության աշխատակիցն ամիսներ անց նման աղմկահարույց սպանության հեղինակ է դառնում: Հաջորդ հարցը` ինչու՞ անմիջապես սպանեցին մարդասպան ոստիկանին... Habertürk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարց է բարձրացրել թե ինչու թուրքական անվտանգության ուժերը սպանեցին Թուրքիայում ՌԴ դեսպանի մարդասպանին և փոխարենը նրան ողջ չբռնեցին։ Քըլըչդարօղլուն պահանջել է ոչ պրոֆեսիոնալ վարքի համար պատասխանատվության ենթարկել հատուկ ծառայությունների ղեկավարներին. «Ո՞վ է զենքը փոխանցել մարդասպանին։ Ո՞վ էր ցանկանում ՌԴ դեսպանի մահը։ Եվ ինչո՞ւ հանցագործին չեն բռնել ողջ վիճակում և կրակելով սպանել են»։ Թուրքիայի իշխանություններին նման հարցեր ու կոչեր հասցեագրել են նաև թուրքական իրավապաշտպան կազմակերպությունները։ Մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն: Պարզվում է, Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության օրը զինված թիկնապահ չի ունեցել: Ինչու՞... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հանդիպմանը մեկնաբանել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության օրը զինված թիկնապահի բացակայությունը։ Նա ընդգծել է, թե դիվանագետների անվտանգությունն ապահովվում է միայն դեսպանատան տարածքում. «Կա ընդհանուր կանոն, որի համաձայն՝ դեսպանատան անվտանգության զինված աշխատակիցները գործում են միայն բուն դեսպանատան տարածքում։ Դեսպանատան տարածքից դուրս ոչ ոք չի հայտնվում զենքով։ Խնդիրը դրանումն է։ Եվ հարցը Թուրքիան չէ, այդպես են վարվում երկրների մեծ մասի դեպքում։ Մի շարք երկրներում կարելի է պայմանավորվել ռուս դիվանագետների ապահովման անվտանգության այլ մեխանիզմների շուրջ՝ հաշվի առնելով դրանցում ծավալվող զարգացումները»։ Բայց չէ՞ որ Թուրքիայում շարունակական ահաբեկչական գործողություններ են, այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, որից հետո էլ արտակարգ դրություն է մտցվել: Ինչու՞ ռուս դեսպանն ապահովված չի եղել թիկնապահներով` նաև դեսպանատան տարածքից դուրս: Ի դեպ, «Ջեյշ ալ-Ֆաթհ» իսլամական խմբավորումների միավորումը հերքել է իր մասնակցությունը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությանը։ Անկարան էլ ազատ է արձակել ՌԴ դեսպանին սպանած Ալթընթաշի վեց հարազատներին։ Ձերբակալվածների թվում էին` Ալթընթաշի հայրը, մայրը, քույրը, երկու հորեղբայրները և նրանցից մեկի կինը։ Նրանք բոլորն ազատ են արձակվել Թուրքիայի դատախազության որոշման համաձայն։ Ինչպես նկատում ենք, հարցականները բազմաթիվ են: Ռուս դեսպանի սպանությունը, որը գրեթե «օնլայն» իրականացվեց` պարուրված է լիակատար մշուշի մեջ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am