Պուտինի ինտրիգային նախաձեռնությունն ու Հալեպի ազատագրումը

Սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպը։ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ քաղաքում մնացած վերջին ապստամբներն իրենց ընտանիքների հետ երեկ տարհանվել են Հալեպից։ Տարհանումը կատարվել է կառավարության և ապստամբների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Տարհանման փաստը հաստատել են նաև ապստամբները։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստ Արմսթրոնգի խոսքերով՝ քաղաքի արևելյան շրջաններից անցած հինգշաբթի օրվանից տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ, այդ թվում հիվանդ և վիրավոր մարդիկ, ովքեր շտապ բուժօգնության կարիք ունեին: «Ռոյթերզի» փոխանցմամբ, տարհանումը շարունակվում է, դիտորդները տեղում են, գործակալության փոխանցմամբ, դուրս է եկել 300 մասնավոր մեքենա: Հալեպի ազատագրումն ահաբեկչական խմբավորումների զինյալներից հանդիսանում է Սիրիայի ազատագրման համար պայքարի նոր փուլ, ասվում է սիրիական բանակի տարածած հայտարարությունում. «Այս հաղթանակն ապացուցեց սիրիական բանակի ու նրա դաշնակիցները հնարավորությունը ահաբեկչական խմբավորումների դեմ ճակատամարտը շահելու հարցում և դարձավ Սիրիայի ողջ տարածքը ահաբեկչությունից ազատագրելու նոր փուլի մեկնարկ»։ Ստեղծված իրավիճակն ուշագրավ է այն առումով, որ վերջին օրերին Ռուսաստանի մասնակցությամբ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Նախ` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնեց, որ պատրաստվում է Մոսկովյան հռչակագրի տեքստ՝ ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանը, իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը պատրաստ են հանդես գալ որպես երաշխավորներ. «Փորձագետներն աշխատում են Մոսկվայի հռչակագրի տեքստի վրա։ Դա ծայրահեղ անհրաժեշտ փաստաթուղթ է։ Համատեղ գործողությունների մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նախկին փորձերը, որոնք ձեռնարկել է ԱՄՆ-ը կամ վերջինիս գործընկերները, ձախողվել են»։ Շոյգուի խոսքով՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով հռչակագրի հաստատումը նախատեսում է սիրիական հակամարտության հարցով երաշխավոր հանդես գալու պատրաստակամություն։ Ապա` Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Մևլյութ Չավուշօղլուն համաձայնեցրեցին Սիրիայի քաղաքական գործընթացի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այդ մասին Լավրովը հայտնել է եռակողմ հանդիպման արդյունքներով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ։ Լավրովը հիշեցրել է, որ արտգործնախարարների հանդիպմանը զուգահեռ անցկացվել է երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, և հանդիպումների ժամանակ ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայի հարցը։ Լավրովի խոսքերով՝ երեք երկրները կողմ են արտահայտվել Սիրիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու միասնությանն աջակցելուն. «Ընդհանուր կարծիքն այն է, որ սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով։ Մենք կողմ ենք այդ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքին։ Ամենագլխավոր առաջադրանքը անմեղ բնակչության տառապանքների դադարեցումն է, հումանիտար սուր խնդիրների լուծումը և ահաբեկչության դեմ անզիջում պայքարը»։ Լավրովի խոսքերով՝ երեք երկրների նախարարները ընդունել են Ղազախստանի նախագահի հրավերը, բանակցությունները Աստանայում շարունակելու համար։ Ուշագրավ էր նաև Անկարայի հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում կրակի դադարեցումը չի տարածվի ԴԱԻՇ և «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն ասել է. «Այսօր մենք խոսում ենք կրակի դադարեցման մասին և ասում են այն մասին, որ կրակի դադարեցումը պետք է տարածվի Սիրիայի ամբողջ տարածքի վրա, սակայն չենք կարծում, որ այդ ռեժիմը կտարածվի նաև այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների վրա, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը և «Ջեբհաթ Ալ-Նուսրա»-ն»: Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ կան նաև այլ խմբեր, որոնք կապված են, այդ թվում նաև սիրիական ռեժիմի հետ: «Օրինակ, «Հըզբոլլահ»-ը։ Անհրաժեշտ է դադարեցնել նրանց ուղղված աջակցությունը»,-ասել է Չավուշօղլուն։ Այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տարածել են մի տեսանյութ, որում ողջ-ողջ այրում են, իրենց պնդմամբ, երկու թուրք զինծառայողների: Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան SITE Intelligence Group կազմակերպությանը, որը զբաղվում է համացանցում արմատականների գործողությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է այդ տեղեկությունը: Այսպիսով, ձեռք է բերվել պայմանավորվածություն` Մոսկվայի նախաձեռնությամբ: Իսկ Ռուսաստանն այս պայմանավորվածությունը կարևորելիս շեշտում է, որ նախորդ համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ-ի մասնակցությամբ` չեն պահպանվել: Պարզ է, որ Ռուսաստանը շարունակելու է ոչնչացնել ահաբեկչությունը Սիրիայում: Մոսկվան չի էլ թաքցնում, որ ռուսական կողմն այնտեղ կաշխատի լիակատար կերպով: Ի դեպ, Սիրիայի նախագահ Ասադն արդեն իսկ Հալեպի ազատագրման հարցում կարևորել է Ռուսաստանի եւ Իրանի դերը: Ըստ էության, Ռուսաստանը` Թուրքիայի և Իրանի հետ նոր խաղ սկսեց Սիրիայում` նպատակ ունենալով ցույց տալ, որ իրավիճակը «տերը» Սիրիայում Մոսկվան է, ոչ թե Վաշինգտոնը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am