Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ երեկոյան սուրբծննդյան պատարագ է մատուցել, հայտնում է Reuters-ը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով Վատիկանում ավանդական սուրբծննդյան Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձով, կոչ է արել մերձավորարևելյան հակամարտության կողմերին բացել պատմության նոր էջ, որում ատելության զգացումն ու վրեժի ցանկությունը կփոխարինվեն միասին փոխըմբռնման ու ներդաշնակ ապագա կառուցելու ձգտմամբ։
Նա իր խոսքում հիշատակել է մարդկանց, որոնք տառապում են սովից, ներգաղթյալներին, որոնք ստիպված են բախվել բազմաթիվ դժվարությունների Եվրոպա տանող ճանապարհին, ինչպես նաև նրանց, որոնք ստիպված են եղել անցնել այնպիսի քաղաքների ռմբակոծման միջով, ինչպիսին է Սիրիայի Հալեպ քաղաքը:
Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի բազիլիկայի պատշգամբից՝ Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ է արել Իրաքում, Լիբիայում և Եմենում, որտեղ նրա խոսքով՝ մարդիկ դարձել են պատերազմների ու ահաբեկչության զոհը, ինչպես նաև հույս հայտնել, որ հակամարտություններն Աֆրիկայում, այդ թվում Նիգերիայում և Հարավային Սուդանում, շուտով կավարտվեն։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը