Համանախագահները ԵԽ ԽՎ-ում չեն դատապարտել ԼՂ-ի հարցով քննարկումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն դատապարտել ԵԽ ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները: Այս մասին, ի պատասխան ադրբեջանական APA գործակալության հարցման, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայտարարությունը, որն ավելի վաղ տարածել էր Մինսկի խումբը մինչ ԵԽ ԵՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները: Ուորլիքի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորման գործընթացին, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: «Մինսկի խումբն այդ բանակցությունների միակ ընդունված ձևաչափն է»,- ասել է ամերիկացի համանախագահը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել մինչ ԵԽ ԽՎ-ում բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի քննարկումը՝ դատապարտելով ԼՂ հակամարտությանն առնչվող քննարկումը: Զեկույցի օգտին քվեարկել էր կողմ` 66, դեմ` 70 պատգամավոր: Հիշեցնենք, որ Ուոլթերի զեկույցում խնդրահարույց են հատկապես պարբերություններն այն մասին, որ վեհաժողովը, մտահոգված լինելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով, դատապարտում է 2014-ից սկսած ԼՂ-ի և ՀՀ-ի կողմից իբրև թե Ադրբեջանի օկուպացված տարածքներում ռազմական գործողությունների իրականացումը։ Զեկույցում տառացիորեն գրված է. «Ադրբեջանական տարածքները դեռ օկուպացված են ՀՀ զինված ուժերի կողմից, և ԼՂ-ն գտնվում է անջատողական ուժերի ղեկավարության ներքո»։ Ուոլթերի կազմած փաստաթղթի ամփոփիչ հատվածում կոչ կա` ուղղված ՀՀ իշխանություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Դուրս բերել ՀՀ զինված ուժերը և այլ ապօրինի ուժեր ԼՂ-ի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից»,- ասված է զեկույցում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am