Սեյրան Օհանյանի խորհրդավոր լռությունն ու նրա դղյակների հավատարիմ պաշտպանները

Ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ,նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցության շուրջ ամիսներ խմորվող ինտրիգներն ավարտվեցին։ Այսօր կուսակցության համագումարն ընթացավ առանց աշխարհացումց իրադարձությունների, ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի մասին մամուլը ամիսներ շարունակ գրում էր։ Հերթական համագումար, ավանդական մոտեցումներ, միաձայն քվեարկություններ։ Վիկտոր Դալլաքյանը ինչպես նախորդ երկու ասուլիսներին շեշտեց իշխանության վերարտադրության վտանգավորության հարցը․ «Գործող վարչախմբի ինքնավերարտադրության ձգտումն այսօր ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավեր է: ՀՀ ԱԺ-ի 2017 թվականի ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի հետագա ճակատագրում»,- ելույթ ունեցավ Վիկտոր Դալլաքյանն ու նշեց, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները, իսկ իրենց ընձեռնված հնարավորությունը պահանջում է ողջ ազգի համախմբում: Դալլաքյանը շեշտեց, որ պետք է մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները։ Ի հեճուկս համագումարի միապաղաղության, հետաքրքիր եւ աշխույժ ճեպազրույց ծավալվեց համագումարից հետո լրագրողների եւ կուսակցության նորընտիր նախագահ Վիկտոր Դալլաքյանի առջեւ։ Դալլաքյանը վերստին հայտարարեց Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին, ասաց, որ համագործակցությունը գնալով էլ ավելի է խորանում, հերքեց տարածված մի շարք տեղեկություններ, մասնավորապես, որ հանդիպում է եղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ իր միջեւ, որ Քոչարյանն է ուղղորդում Սեյրան Օհանյանին։ Վիկտոր Դալլաքյանը խորամանկ մարտավարություն էր որդեգրել, ոչ այնքան հաճելի հարցերի դեպքում նա հայտարարում էր, որ Օհանյանի փաստաբանը չէ, իսկ հարցերը հիմնականում Օհանյանին էին վերաբերում, նրա ծրագրերին եւ առհասարակ, բայց մեծ հաշվով նա փաստաբանություն էր անում, հասցրեց անգամ պաշտպանական ճառ հնչեցնել։ Դալլաքյանը համոզմունք հայտնեց, որ դեռեւս մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը պատասխանատվություն չի կրում երկրում ստեղծված ծանրագույն վիճակի համար․«Նա բացարձակապես մեղք չունի», պնդեց Դալլաքյանը հավելելով․ «Ինչ վերաբերում է, թե Օհանյանը իր գործունեության ընթացքում ինչ քայլեր է իրականացրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, այդ հարցերը կարող եք ուղղել պարոն Օհանյանին։ Հայաստանի իրավիճակի գնահատականը տվել է գործող վարչապետը, երբ նշանակվելուց հետո հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում։ Երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար որեւէ պատասխանատվություն չի կրում Սեյրան Օհանյանը»,-ասաց Դալլաքյանը: Դալլաքյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե գիտի՞ արդյոք՝ ինչ միջոցներով է կառուցվում Սեյրան Օհանյանին Վահագնի թաղամասում գտնվող դղյակը։Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե ապրիլյան պատերազմում նույնպես գործող նախարար Սեյրան Օհանյանը բացարաձակապես մեղք չի ունեցել։ Նա բացառեց, որ պաշտպանության նախկին նախարարի հետ համագործակցությունը որեւէ փուլում կարող է խաթարվել. «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն կշարունակվի, այլեւ կխորանա եւ առաջիկայում ականատեսը կլինեք»: Վիկտոր Դալլաքյանը այդ ճեպազրույցի ժամանակ էլ հիշեցրեց, որ իր եւ Սեյրան Օհանյանի մոտեցումներն ու գնահատականները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համընկնում են։ Հետաքրքիր է մինչեւ երբ է Սեյրան Օհանյանը ուրիշների թիկունքի ետեւից մեսիջներ ուղղելու, իսկ միգուցե ինքը հասկանո՞ւմ է, որ անհնար է լինելու անձամբ հերքել անհերքելին։ Անի Սահակյան

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am