Պատերազմի մշտական սպառնալի՞ք, թե՞ «զսպող գործոն»

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել Ռուսաստանյան «Լենտա․ռու»-ին, որտեղ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու երկու երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը «զսպող գործոն» է համարել, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Սակայն նա չի բացառել Ադրբեջանի հետ ռազմական բախումների վերսկսման հնարավորությունը: «Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ռազմական արկածախնդրություն էր ձեռնարկել, որն ամբողջությամբ տապալվեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր է»,- ասել է Վ.Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող որոշ մանրամասներ է հաղորդել: Մասնավորապես, շեշտել է, որ 2010-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը ստորագրվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այսօր արդիական է Գյումրիում հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համակարգի ստեղծումը, որը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համար։ Այն, որ ԼՂ-ում նոր պատերազմն անխուսափելի է, կարծես, ոչ ոք չի կասկածում: Հարցն այն է, թե երբ կարող է սկսվել այդ պատերազմը, ինչպես կարող է ընթանալ և ինչպես կավարտվի: Փոխզիջում ասելով Բաքուն պահանջում է` վերադարձնել բոլոր շրջանները, իսկ Ղարաբաղին տալ ամենալայն ինքնավարության կարգավիճակը: Նման դիրքորոշումների պայմաններում անհնար է խնդրի խաղաղ կարգավորումը: ՀՀ պաշտպանության նախարարը ճիշտ է, երբ չի բացառում նոր պատերազմը և փաստում է, որ ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր է: Սակայն ամբողջ ցավն այն է, որ ՀՀ իշխանությունները Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու երկու երկրների միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը` «զսպող գործոն» են համարում մեր տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցում: Մինչդեռ իրավիճակն այլ է այն առումով, որ մենք չգիտենք, թե Ռուսաստանին մինչև որ պահը անհրաժեշտ չի լինի նոր պատերազմը, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը փոխվի իր համար նպաստավոր պայմաններով: Չէ՞ որ Ռուսաստանի համար նույնքան կարևոր են այսօր Ադրբեջանի հետ կառուցած և խորացող հարաբերությունները: Ի՞նչ են ասելու Հայաստանի իշխանությունները, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ Ռուսաստանը Ադրբեջանին կրկին զենք է վաճառելու` վերջերս Ռոգոզինի` Բաքու կատարած այցի ընթացքում... Ադրբեջանին Ռուսաստանի 5 միլիարդ դոլարի զենքի վաճառքը զսպե՞ց Ալիևին, երբ նա ապրիլյան պատերազմի սանձազերծեց, թե՞ ավելի «դուխ» տվեց... Հայաստանի իշխանությունները չեն կարող հաշվի չնստել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակի հետ, և տարածաշրջանում կայունության պահպանումը պետք է ելնի այս իրողությունից: Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առավել պահանջկոտ պետք է լինեն, որպեսզի ռուսական գործոնը իրապես զսպող դառնա, ոչ թե խթան դառնա` նոր չարիքների հավանականության մեծացման ու հայկական կողմին ճնշելու համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am