Իրանական կապիտալն ու կպչուն գաղափարների գաղտնիքը

Ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երկար սպասված այցը Հայաստան: Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես վերահաստատել են վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները: Նրանք կարևորել են ձեռք բերված համաձայնությունները, ընդգծել են այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով: Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը: Նախագահները կարևորել են գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը, Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Ռոհանին ու Սերժ Սարգսյանն անհրաժեշտ են համարել տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարևորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նրանք ընդգծել են, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա: Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: Հասան Ռոհանին հրավիրել է Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրան: Ռոհանիի այցն իսկապես խիստ կարևոր էր: Երեկվա բանակցությունները կարելի է բարձր մակարդակի համարել: Ստորագրված փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությանը:  Առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության, գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսանկյունից` սա կարևոր այց էր: Հայաստանի և Իրանի միջևն իրականացվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: Պայմանավորվածությունների առանցքում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկումը: Բավական հավակնոտ է Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագիրը, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Հայաստանի համար սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումն է Հայաստանով, այլև լուրջ խթան է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար: Ինչ վերաբերվում է Հայաստան-Իրան համագործակցության հնարավորություններին` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առումով, ապա այստեղ ՀՀ իշխանությունների համառությունն իսկապես անհասկանալի է: Այլ երկրների հետ փոխհարաբերությունների ընդլայնումը` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում արդեն պարզապես հոգնեցուցիչ է: Հայաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել նաև` աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացին, կարծես, Իրանը, եթե ցանկանա խորացնել ԵԱՏՄ կառույցի հետ` ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի հետ պետք է բանակցի: Հայաստան-Իրան գործարար համաժողովում երեկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն, օրինակ ներկայացրել է Հայաստանից արտահանման հնարավորությունները դեպի երկու խոշոր շուկաներ՝ ԵՄ և ԵԱՏՄ. «ՀՀ-ն տարածաշրջանում այն միակ երկիրն է, որ բավականին բալանսավորված առևտրային հարաբերություներ ունի խոշոր շուկա ունեցող երկրների միավորումների հետ: ՀՀ-ում արտադրված ապրանքը ազատորեն, առանց մաքսային ձևակերպումների արտահանվում է ԵԱՏՄ մայր անդամ երկրներ»: Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ անդամ-երկիր, հումքային ապրանքները ՌԴ-ից ներմուծում է զրոյական մաքսատուրքերով: Ի վերջո, մեր իշխանությունները ե՞րբ պետք է հասկանան, որ ԵԱՏՄ-ն այլ պետությունների համար որպես կառույց հրապուրիչ չի դառնալու այն պատճառով, որ Հայաստանն է այդ կառույցին անդամակցում: Այդ կառույցի կենսունակությունն ինքն արդեն կասկածելի է նախ այն պատճառով, որ դրան անդամակցող պետությունների ղեկավարները նույնիսկ այդ կառույցը համարում են Մոսկվայի կողմից` այլ երկրներին իր համար ձեռնտու պայմաններ թելադրելու գործիք: Ուր մնաց թե, այլ երկրներն իրենց շահը տեսնեն այդ կառույցում ու կարողանան իրացնել այն` ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության արդյունքում: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am