Պաշտոնանկային հետեւություններ ու հետեւանքներ եղել են. «Հայոց աշխարհ»

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի՝ դեկտեմբերի 20-ին նշվող օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, նույն կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱԱԾ-ի հասցեին հնչած դրվատական խոսքերն ու արտահայտությունները նաեւ քննադատական արձագանքների առիթ են տվել: Սկզբունքորեն դրանում ոչ մի արտառոց բան չկա, եւ նման արձագանքներն էլ կարելի է սովորական երեւույթ համարել, հայրենի քաղաքական ու քարոզչական իրողություններին միանգամայն բնորոշ: Բայց խոսքը ոչ թե բազմազան կարծիքների ու դրանց ազատ շրջանառության մասին է, այլ այն բանի, որ առանձին դեպքերում փորձ է արվում մի տեսակ մոռացության մատնել բուն փաստերը՝ եղելությունը հարմարեցնելով արվող հետեւություններին: Թեպետ հնարավոր է, որ մարդիկ պարզապես իրե՞նք են մոռացել ոչ այնքան վաղուց տեղի ունեցած, նաեւ իրենց արձանագրած իրադարձություններին անմիջականորեն շաղկապված որոշակի փաստեր: Տեսականորեն հնարավոր է, չնայած դա քիչ հավանական է թվում: Առհասարակ մարդկային հիշողությունը շատ ուշագրավ դրսեւորումներ ու հատկանիշներ ունի: Լինում է, մարդիկ ամենայն մանրամասնությամբ հիշում են բոլորովին անկարեւոր բաներ: Լինում է, բոլորովին մոռանում են միանգամայն կարեւոր բաներ, անգամ իրենց ասածը, գրածը կամ իրենց անմիջականորեն առնչվող մարդկանց ասածն ու գրածը: Բայց դա թողնենք հիշողության խնդիրները հետազոտողներին: Այլ բան է հետաքրքիր: Մասնավորապես, «Հայկական ժամանակի» երեկվա առաջնորդող հոդվածը, որտեղ անդրադարձ է արվում ԱԱ մարմինների աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձին, ապա հեղինակը կենտրոնանում է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստի վրա, մասնավորապես նշում. «Մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն տեղյակ լինի, որ նախապատրաստվում է Երեւանում ռազմական որեւէ օբյեկտի գրավում եւ մեկ ամիս անց դա կատարվի՞: Սա մի փաստ է, որին պետք է հետեւեին ԱԱԾ տնօրենի եւ մի քանի վարչությունների պետերի պաշտոնանկությունները: Սակայն ոչ միայն նման բան չեղավ, այլեւ երեկ պարզվեց, որ նրանք դեռ ծափահարություններ են վաստակել իրադրության քիչ թե շատ խաղաղ հանգուցալուծման եւ անդառնալի կորուստներ չունենալու համար…»: Կրկնենք՝ հեղինակի դիրքորոշումը, մոտեցումներն ու անհատական վերաբերմունքը ԱԱԾ-ին, նախագահին ու մնացյալին դնում ենք մի կողմ: Դա չէ խնդիրը: Խնդիրը փաստերն են, ուստի կենտրոնանանք փաստերի վրա: Իրավիճակը հուլիսին դեռ չէր էլ հանգուցալուծվել, երբ շատերի թվում տողերիս հեղինակն էլ բարձրացրեց այդ անխուսափելի հարցերը: Իրոք, ինչպե՞ս էր հնարավոր, որ Երեւանում զինված գործողություն ծրագրելու եւ նախապատրաստելու մեղադրանքով կոնկրետ անձինք հայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ ձերբակալվեն, իսկ այդ անձանց հետ ուղղակիորեն կապ ունեցող այլ անձինք այդ ընթացքում ծրագրեն եւ իրականացնեն նման մի գործողություն: Պարզից էլ պարզ է, որ այս դեպքում համապատասխան մարմինները կոպիտ բացթողում են ունեցել կամ ինչ-որ օղակում ինչ-որ բան այնպես չի ընթացել, եւ լուրջ թերացում է տեղ գտել: Երկու դեպքում էլ, իսկապես, պետք է որ համապատասխան հետեւություններ արվեին: Հիմա, օրինակ, հրապարակման հեղինակը նշում է, թե նման բան չի եղել: Բայց խնդիրն այն է, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ կապված պաշտոնանկային հետեւություններ ու հետեւանքներ եղել են: Ու չնայած ԱԱԾ-ի մասին է խոսքը, բայց այդ հետեւություններն ու հետեւանքները տեղի են ունեցել հրապարակավ: Նկատի ունենք այն, որ այդ դեպքերից հետո ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նախագահի հրամանագրով օգոստոսի 4-ին պաշտոնանկ է արվել: Նույն օրը, որքան հայտնի է, պաշտոնանկ է արվել նաեւ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանը: Ի դեպ, դրանից մեկ օր առաջ էլ պաշտոնանկ էին արվել ոստիկանության Էրեբունու եւ Նոր Նորքի բաժնի պետերը: Բայց չշեղվենք ԱԱԾ-ից: Փաստորեն այն, ինչը հիշյալ հրապարակման մեջ նշել է հեղինակը, թե՝ չի արվել, իրականում արվել է: Եվ հետաքրքիրն այն է, որ իրենք էլ հրաշալի պիտի տեղյակ լինեին, որ արվել է: Դե, միգուցե մարդիկ մոռացել են: Պատահում է: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am