Նոր մանրամասներ Սպիտակի ողբերգական դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության և 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչի մասնակցությամբ կատարված դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների համաձայն՝ երեխաների մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական ասֆիքսիան, որն առաջացել է կոշտ առարկայով պարանոցների օրգանների սեղմման հետևանքով։ Իսկ 45-ամյա կնոջ՝ Մ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել կախվելու հետևանքով առաջացած մեխանիկական ասֆիքսիան։ Ըստ փորձագետների՝ երեխաները մահացել են ավելի վաղ, քան նրանց մայրը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 1971թ. ծնված Մ. Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ մահացած։ Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը «դեպրեսիվ սինդրոմ՝ արտահայտված ընկճվածությամբ» ախտորոշմամբ 13.02.2014թ. հաշվառված է եղել Սպիտակի ԲԿ հոգեբուժական կաբինետում և նրան հատկացվել են անտիդեպրեսիոն և հոգեմետ դեղեր: Նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am