Իրանի «ապտակն» Ալիևին` Ռուհանիի երևանյան այցից առաջ

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան տեղի է ունենում խիստ ուշագրավ հանգամանքներում: Ռուհանիի այցից մեկ օր առաջ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս այս հարցով դիմել է իրանական կողմին։ Ինչպես հաղորդեց APA գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը, որը նաև Ադրբեջանի պետական կառավարման ակադեմիայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարն է։ Նասիրն այս կերպ է մեկնաբանել Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունը՝ կապված Բաքու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի հետ։ Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանա-իսրայելական կապերը հիմնված են փոխադարձ շահերի վրա և կրում են երկկողմանի բնույթ։ «Ադրբեջանի և Իսրայելի միջև ձևավորվել է ռազմական հուսալի համագործակցություն։ Իսրայելը կարևոր դեր է կատարում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության ստեղծման գործում և ապահովում է ժամանակակից սպառազինությամբ։ Իսկ Իրանը բացասական պատասխան է տվել հեռահար հրթիռներ մատակարարելու Ադրբեջանի բազմաթիվ խնդրանքներին»,-ասել է պատգամավորը։ Նկատենք, որ ավելի վաղ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը բավական կոշտ էր անդրադարձել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցին... Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է այդ այցն ընդուներ։ Միևնույն ժամանակ Ղասեմին նշել է, որ Ադրբեջանն անկախ երկիր է և դա իր ներքին գործն է. «Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ այդ այցը։ Մենք ականատեսն ենք Իսրայելի ապակառուցողական գործողություններին և սադրիչ վարքին։ Նրանք մտադիր են խնդիրներ ստեղծել իսլամական երկրների միջև»: Իրանի քայլը` հրաժարվելը Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, ոչ այլ ինչ է, եթե ոչ «դիվանագիտական ապտակ»: Կարելի է վստահաբար ասել, թե ինչն է հիմք հանդիսացել Թեհրանի այդ որոշման համար: Անցյալ շաբաթ, հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելեց Բաքու: Ադրբեջանի նախագահի ու Իսրայելի վարչապետի բանակցությունները բավական հաջողված կարելի է գնահատել: Իսրայելական աղբյուրների պնդմամբ` Նեթանյահուի և Ալիևի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հարցը։ Ալիևը Նեթանյահուի հետ համատեղ մամլո ասուլիսում որպես նվաճում նշեց Իսրայելից 4.85 միլիարդ դոլարի սպառազինություն գնելու մասին։ Բացի այդ, նա նշել է, թե դա վերջնական ցուցանիշ չէ։ Հայտնի է, որ Ադրբեջանը իսրայելական արտոնագրով անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Ավելին, իսրայելական աղբյուրները հայտնեցին, որ Բաքուն դիտարկում է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ի համակարգ գնելու հարցը, որը նախատեսված է հրթիռներ ոչնչացնելու համար։ Քիչ անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Իսրայելի համապատասխան կառույցի միջև համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ։ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի` Հայաստան այցի նախօրեին, փաստացի, Թեհրանը կտրուկ քայլի դիմեց: Իհարկե, առանցքում ադրբեջանաիսրայելական հարաբերությունների մակարդակն է, որը օրերս ի ցույց դրեց Ալիևը ու դա խիստ մտահոգեց պաշտոնական Թեհրանին: Այսօր առանց այն էլ Ադրբեջան-Իրան ոչ այնքան հարթ հարաբերությունները` Ալիևի իսրայելական «խաղերի» արդյունքում էլ ավելի կարող են բարդանալ: Ստեղծված մթնոլորտն ինչ-որ առումով ձեռնտու է Հայաստանի համար: Հայաստանի իշխանությունները մշտապես հասկացնել են տվել, որ Թեհրանի հետ բանակցությունները հեշտ չեն, սակայն Ադրբեջանի` այլ դաշնակիցներ փնտրելու բացահայտ քայլերից հետո պաշտոնական Երևանն էլ իր հերթին կարող է Իրանի հետ բարդ հարցերը քննարկելիս` ավելի ինքնավստահ լինել: Թեհրանը, հնարավոր է, որոշ հարցերում արդեն Ալիևի կարծիքը հաշվի չառնել... Թամար Բագրատունի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am