Տեռորի շունչը` սուրբծննդյան Եվրոպայում

Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինի ամենակենտրոնում` Կայզեր Վիլհելմի եկեղեցու հարևանությամբ գործող ավանդական սուրբծննդյան տոնավաճառում, գերմանական իշխանությունները հակված են ահաբեկչական գործողություն որակել: Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում բեռնատարը մխրճվեց Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվեցին 12 մարդ, ևս 48-ը տեղափոխվեցին հիվանդանոց: Տուժածների շարքում մեծ թվով զբոսաշրջիկներ կան, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Բեռնատարի ղեկին, ենթադրաբար, եղել է փախստական Աֆղանստանից կամ Պակիստանից, իսկ կողքին եղել է Լեհաստանի քաղաքացի: Բեռնատարի վարորդը թաքնվել է դեպքի վայրից, սակայն արագ կազմված ֆոտոռոբոտի շնորհիվ նրան հաջողվել է ձերբակալել դեպքի վայրից ոչ շատ հեռու: Բեռնատարում եղած երկրորդ տղամարդը տեղում մահացել է: Վերջինս եղել է ազգությամբ լեհ, իսկ մեքենան եղել է լեհական համարներով: Բեռլինի ոստիկանությունը ենթադրում է, որ բեռնատարը կարող էին առևանգած լինել Լեհաստանում՝ շինհրապարակից: Բեռնատարի լեհ սեփականատերը պատմել է, որ կեսօրին մեքենայի վարորդը զանգահարել է իրեն և հայտնել, որ գտնվում է «մի թաղամասում, որտեղ մեծամասնությունը մուսուլմաններ են», իսկ հետո կապը նրա հետ ընդհատվել է: Ըստ իշխանությունների, ամենայն հավանականությամբ, դա եղել է ահաբեկչություն: «Այսօր շատ ծանր օր է մեզ համար, և Գերմանիայում ապրող միլիոնավոր մարդկանց նման ես նույնպես ցնցված եմ ու սարսափած այն ամենից, ինչ կատարվեց երեկ երեկոյան Բեռլինի Բրայտշեյդպլաց հրապարակում: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ փաստեր կան, որոնք դեռ պետք է բացահայտվեն: Սակայն այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվությունից դատելով` կատարվածը ահաբեկչական հարձակում էր», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը մի քանի ժամ առաջ Բեռլինում հրավիրած ասուլիսի ժամանակ ավելի կտրուկ արտահայտվեց. «Այլևս որևէ կասկած չկա, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում էր: Այս պահին հաջողվել է պարզել զոհերից միայն մի քանիսի ինքնությունը»: Գերմանական մամուլը, ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով, պնդում էր, թե հարձակման հեղինակը ծնունդով Պակիստանից է, երկրի տարածք մուտք է գործել որպես փախստական: Spiegel-ի տեղեկություններով, ահաբեկչական հարձակման հեղինակը 23 տարեկան է, Բալկանների տարածքով Գերմանիա է հասել 2016թ. փետրվարի 1-ին: 2016 թվականի հունիսին արդեն գերմանական իշխանությունները նրան կեցության իրավունք են շնորհել: Ինչ վերաբերում է որպես ահաբեկչության գործիք ծառայած բեռնատարին, ապա այն պատկանել է լեհական բեռնափոխադրող ընկերություններից մեկին, որը շինանյութ էր տեղափոխում Լեհաստանից Իտալիա: Ընկերության սեփականատերը նշել է, որ բեռնատարի վարորդի հետ կապը ընդհատվել է երեկ` հարձակումից մոտ չորս ժամ առաջ: Գերմանացի ոստիկանները նշում են, որ ահաբեկչական հարձակումից հետո բեռնատարում անհայտ տղամարդու դիակ են հայտնաբերել: Ենթադրվում է, որ դա հենց լեհ վարորդն է, ում սպանել են դեռ մինչև հարձակումը: Բեռլինի կենտրոնում կատարվածը շարքային գերմանացիների շրջանում բավական լուրջ հարցեր է առաջացրել` նախևառաջ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի և անվտանգության միջոցառումների արդյունավետության վերաբերյալ: «Ես շատ վախեցած եմ: Ես չգիտեմ, թե արդյոք երբևիցե ես ինձ Բեռլինում կկարողանա՞մ ապահով զգալ, թե՞ ոչ: Այսքանից հետո հնարավո՞ր է արդյոք վստահել մարդկանց ու անվտանգության ուժերին: Կարծում եմ, որ այլևս հնարավոր չէ», - Reuters-ի հետ զրույցում ասել է հարձակման ականատեսներից մեկը: Փաստորեն Բեռլինի ահաբեկչությունն իրականացնողն ազատության մեջ է... Այս մասին ավելի ուշ հայտնեց գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների բարձրաստիճան աղբյուրը: «Մենք սխալ մարդու ենք ձերբակալել: Իսկական հանցագործը զինված է…. և կարող է նոր հարձակումներ իրականացնել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկացվել են բոլոր ուժային գերատեսչությունները: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ ձերբակալվածը հերքում է իր մասնակցությունը ահաբեկչությանը: Եվրոպայի սրտում կրկին թևածում է ահաբեկչության շունչը: Ահաբեկչության ամեն առիթով` մենք համոզվում ենք, որ աշխարհն իսկապես կանգնած է անլուծելի խնդրի առջև: ԴԱԻՇ-ի դեմ պայքարն, իսկապես, այսօրվա դրությամբ, անլուծելի է գերտերությունների ղեկավարների համար, որոնք լծվել են դրա դեմ պայքարին: Եվրոպան, փաստացի, խորը ճգնաժամի մեջ է հայտնվել` փախստականների ընդունել-չընդունելու հարցից, մինչև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի անլուծելի ու շարունակական խնդիրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am