Մեր շատ անհանգիստ տիկինն ու Օհանյան-Սարգսյան բլեֆը

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը դարձել է քաղաքական թիվ մեկ քննարկման հարցը։ Ու չնայած բանակի նախկին հրամանատարը առանձնապես շռայլ չի գտնվել իր անելիքների բացահայտման հարցում ու զուսպ է գտնվել իր ասելիքում, այդուհանդերձ նրա հայտարարությունը խոցելի է այնքան, որքան ինքը Պնախարարի պաշտոնում։«Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի և պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին» հայտարարում է Սեյրան Օհանյանը, իսկ ինչպես, ինչ կարգավիճակում՝ ընդդիմության, թե՞ այլ, չի բացում փակագծեր։ Վստահեցնում է, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ է տվել «հանգիստ և առանց զգայական զեղումների», հետագայում մերժել իրեն առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, «քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար»: Այսպիսով՝ Օհանյանը իսկզբանե փորձում է զերծ մնալ շահարկումներից, թե քաղաքական հայտը պայմանավորված է պաշտոնի ակնկալիքով, նա ամիսներ առաջ հավակնում էր ապագա կառավարության ղեկավարի պաշտոնին, որը փաստացի երկրի ղեկավարի կարգավիճակ է խորհրդարանական կառավարման համակարգում։ Բայց ապրիլյան պատերզամը ու հայկական բանակի մեղմ ասած ձախողումները խափանեցին Սեյրան Օհանյանի ցանկությունները եւ ուրբաթը շաբաթից շուտ եկավ․նախկին նախարարը, բանակի թիվ մեկ պատասխանատուն հարկադրաբար հեռացավ պաշտոնից՝ ընդունելով բացթողումը։ Այդ լուռ ու առանց ընդվզումի հրաժարականից հետո առնվազն անհասկանալի է խոսել խոստանալ «հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման» մասին։«Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման: Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում» նշել է նա իր հայտարարությունում: Իսկ ինչն էր խանգարում նախկին նախարարին ամիսներ առաջ ծառայել հանուն պետության անվտանգության, միթ՞ե բանակի հրամանատարի կարգավիճակից վեր պաշտոն կա հանուն այդ նպատակի ծառայելու համար, իհարկե՝ ոչ։ Եթե Սեյրան Օհանյանը ակնարկում է, որ ինքն ազատություն չի ունեցել այդ նպատակին ծառայելու համար, ապա կարող էր գեթ մեկ անգամ իր հարցազրույցներում ակնարկել այդ մասին, կամ գոնե հայտարարել հեռանալիս, ոչ թե իշխանությանը հլու-հնազանդ ծառայելուց հետո նույնկերպ հեռանալ, հետո վերադառնալ՝ ոսկի սարերի խոստումով։ Կարելի՞ է նման հնազանդ ու կամակատար անձնավորությունից ակնկալել խիզախ գործողություններ, դժվար է ասել։ Ընդհանրապես Օհանյանի ցանկացած միտքը հայտարարությունում այսպես ասած՝ իր դեմ է օգտագործվում․« Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»» հռետորական հարցադրում է անում նախկին նախարարը․ շեշտելով․«Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ»: Օհանյանն ինքը երբեւէ այլակարծությամբ աչքի չի ընկել ու մշտապես տարել է իշխանության «գիծը», եթե նույնիսկ հարցը իր մարտական ընկերներին է վերաբերել։ Նա անհաղորդ մնաց ազատազրկված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պատմությանը, լուռ մնաց Սասնա ծռերի ապստամբության օրերին, երբ ապստամբների խմբում շատերն ազատամարտիկներ էին։ Վերստին պետք է պնդենք Սեյրան Օհանյանի ընդդիմություն լինելու անհնարինության մասին, եթե այդ ամենը փոխհամաձայնեցված չէ Սերժ Սարգսյանի հետ։ Իշխանությունների հետ երկար ճանապարհ անցած մարդը նույնքան խոցելի է, որքան գործող իշխանությունը։ Ու մեծ է հավանականությունը, որ Օհանյանը խաղի մեջ է մտնում Սերժ Սարգսյանի հորդորով, ի վերջո, Սերժ Սարգսյանը խնդիր ունի իշխանության տարբեր թեւերի հավակնությունները զսպելու, օրինակ այս պահին ամենաուժեղ երեւացողը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջնորդությամբ, իսկ այդ զսպումը հնարավոր է լինելու միայն հակակշիռների մեխանիզմներով , ինչն էլ կարող են ապահովել գործուղված ընդդիմադիր բեւեռները, այդ թվում Սեյրան Օհանյանի գլխավորած։ Այդուհանդերձ իշխանությունների գլխին ավելի լուրջ սպառնալիք է կախված, որը կարող է մեկ անգամ եւս խափանել Սեյրան Օհանյանի պլանները։ Ամուսնու քաղաքական հայտից հաշված վայրկյաններ անց ասպարեզ նետվեց նրա անդրդվելի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ գովազդելով ամուսնու ֆեյսբուքյան էջը։ Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am