Ցինիկ սպանությունն ամրապնդում է Պուտին-Էրդողան հարաբերությունները

Երեկ աղմկահարույց սպանություն տեղի ունեցավ Թուրքիայում: Անկարայի պատկերասրահներից մեկում սպանվեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը` կոստյումով մի տղամարդու կողմից արձակված կրակոցներից։ Դեսպանը ելույթ էր ունենում Ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ ցուցադրվում էին Ռուսաստանը պատկերող թուրք լուսանկարիչների գործերը։ Պատկերասրահում ևս երեք մարդ է վիրավորվել։ Հարձակվողի ինքնությունն հայտնի է, նա Իզմիրի ոստիկանական ակադեմիայի շրջանավարտ 22-ամյա Մելտ Ալթնաշին է։ Իրավապահներն էլ սպանեցին նրան: Համացանցում է հայտնվել դեսպանի սպանության տեսագրությունը, որտեղ հարձակվողը արաբերեն լեզվով բղավում է «Ալահ Ակբար», հետո անցնում թուրքերենի և հավելում, որ սա Հալեպում ռուսների գործողությունների պատասխանն է։ Ովքե՞ր են կանգնած այս միջադեպի հետևում, դեռ հայտնի չէ։ Բայց արդեն պարզ է, որ այս դաժան սպանությունը ազդեցություն չի ունենա ռուս-թուրքական` մի քանի ամիս առաջ վերականգնված հարաբերությունների վրա։ Պաշտոնական Անկարան մի քանի ժամ վստահեցնում էր, որ տեղի ունեցածը սադրանք է և չարագործները նպատակ են ունեցել խաթարել ռուս-թուրքական հարաբերությունները: «Կատարված հանցագործությունը սադրանք է, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման և սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացների տապալմանը», հայտարարեց Ռուսաստանի նախագահը։ Կարլովի սպանությունից մի քանի ժամ անց Պուտինին է զանգել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շտապել է հայտարարել, որ դեկտեմբերի 20-ին կմեկնի Մոսկվա ինչպես և նախատեսված էր։ Մոսկվայում այսօր նախատեսված է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով։ Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանի վրա մահափորձ կատարած անձը նախկինում աշխատել է ոստիկանությունում։ Նրա խոսքերով՝ մահափորձի հեղինակը 1994 թվականին ծնված Մևլյութ Մերթ Ալթընթաշն է, որն ավելի քան 4 տարի աշխատել է անվտանգության ծառայությունում։ Սոյլուն հայտարարել է, որ զինված միջադեպից հետո ոստիկաններն այցելել են Ալթընթաշի ու նրա մերձավորների տուն և ձերբակալել են մարդասպանի մորն ու քրոջը։ Նախարարը մեծ սադրանք է որակել ռուս դեսպանի սպանությունը և իր ցավակցություններն է հղել Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին, զոհվածի ընտանիքին։ Սպանությունից ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքերով՝ Էրդողանը հեռախոսազրույցում Պուտինին ներկայացրել է զինված միջադեպի մանրամասները։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պետք է հստակ իմանա, թե ով է կանգնած Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետևում. «ՌԴ Քննչական կոմիտեն արդեն իսկ քրեական գործ է հարուցել սպանության փաստով, նրան հանձնարարվել է ձևակերպել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է մեկնի Անկարա և թուրք գործընկերների հետ միասին մասնակցի տվյալ հանցանքի հետաքննությանը»։ Պուտինի խոսքերով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով. «Մենք պետք է իմանանք, թե ով է ուղղել մարդասպանի ձեռքը»։ Իր հերթին Պուտինը ցավակցություն է հայտնել Կարլովի հարազատներին ու մերձավորներին, և հանձնարարել է դիվանագետին ներկայացնել պետական պարգևի։ Պուտինը սադրանք է որակել ռուս դեսպանի սպանությունն ու ընդգծել է, որ դրա պատասխանը կլինի միայն ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։ Պուտինը Կարլովի սպանության հարցը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը միտված է եղել ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացնելուն. «Այդ ստոր սպանությունն ուղղված է եղել նրան, որ վատթարացնի երկու երկրների հարաբերությունները»։ Սրանից առաջ էլ նման կարծիք է հայտնել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ըստ որի՝ դեսպանի սպանությամբ հետապնդել են Ռուսաստանին ու Թուրքիային գժտեցնելու նպատակ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր արդեն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու համար Հալեպի վերաբերյալ իր ռուս և իրանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպմանը` չնայած նրան, որ երեկոյան Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն իսկ հայտարարել է, որ այդ նողկալի հարձակումը ստվեր չի գցի Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա։ Սպանությունից ընդամենը ժամեր անց, արդեն բացահայտ նկատվեց, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան տեղի ունեցածը հակված են սադրանք գնահատել, որի նպատակը եղել է ռուս-թուրքական վերականգնվող հարաբերությունները խաթարել: Բոլորվին զարմանալի չէ, որ Անկարայից առաջին կասկածներն ուղղվեցին Ֆեթհուլլահ Գյուլենի ուղղությամբ: Սակայն իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը, որը թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ՝ կարող է կապված լինել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ, հայտարարեց, որ դատապարտում է այդ հանցանքը։ Եթե Գյուլենը դուրս է գալիս սպանությունը կազմակերպողների «կասկածյալների» ցուցակից, ապա ովքե՞ր են մնում դրա շարքում: Ո՞վ է կանգնած սպանության հետևում, ի՞նչ նպատակով է իրականացրել նման դաժան սպանություն: Այս հարցերի պատասխաններն այսօր ոչ ոք չունի: Թերևս, բացառությամբ միայն իրական կազմակերպիչներից... Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am