Ի՞նչ է արել Կարեն Կարապետյանը, որ հանրությունը տեղյակ չէ

Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնը ստանձնելու 100-րդ օրը: Ավանդաբար այդ օրը պաշտոնյաները հանդես են գալիս մամուլի ասուլիսով, սակայն Կարեն Կարեպետյանն այդ ավանդույթը խախտել է: Նա արդեն մեկ անգամ  մամուլի ասուլիսի է հրավիրել խմբագիրներին, մինչ այդ էլ նա պատասխանել էր  Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին: Այս անգամ վարչապետը հարցազրույց է տվել Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականի լրագրող Քորթնի Ֆինգարին: Պատասխանելով հարցին, թե որոնք են այն գերակայությունները, որոնց վարչապետը կցանկանար անմիջապես անդրադառնալ Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ցանկացած խնդիր գերակա է: Տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և պայքար կոռուպցիայի դեմ. չի կարելի ասել, թե այս ոլորտը գերակա է, իսկ մյուսը՝ երկրորդային: Թերևս, վարչապետի և գործարարի աշխատանքի և գործողությունների տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ առաջնահերթություններ սահմանելու և միայն կարևորագույն խնդիրներով զբաղվելու շքեղությունը: Ըստ իս՝ ահա թե որն է մեր առաջին գլխավոր խնդիրը. մեզ անհրաժեշտ է կապ հաստատել հասարակության հետ, որպեսզի մեր ազգը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկվող ազդակներին: Դա վերաբերում է թե´ տնտեսվարողներին, թե´ հանրության լայն շրջանակներին: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցը լինի և սատարի մեր առաջարկած ծրագրերին»: Փաստորեն վարչապետն այն կարծիքն է, որ հիմնական խնդիրն ու խոչընդոտը հանրային իրազեկվածության  պակասն է, որից էլ ածանցվում է ազգը հասվատն ու վստահությունը: Կարապետյանն իհարկե ճիշտ է  ասում՝ առանց վստահության չի կարող զարգացում լինել: Բայց ինչի՞ց է Կարեն Կարապետյանը ենթադրել, որ վստահության և հավատի պակասը  հասարակության հետ կապի բացակայությամբ կամ ցածր մակարդակով է պայմանավորված: Թերևս Կարեն Կարապետյանի համապատասխան ոլորտի  խորհրադատուները կարողացել են համոզել կամ տպավորություն ստեղծել վարչապետի մոտ, որ  հանրության հավատն ու վստահությունը շահելու համար պակասում է ՊՌ-ը և անհրաժետություն կա այս ուղղությամբ  լուրջ աշխատանք տանել: Կարեն Կարապետյանի նախորդների փորձն ու կյանքն ընդհանրապես ցույց է տվել, որ ՊՌ-ի բարձր էֆեկտը կարճատև է լինում: Հանրության վստահության հիմքում,  եթե իհարկե  խոսքը տևական վստահության մասին, որը երկարատև  ժամանակահատվածում կարող է վերածվել  տնտեսական արդյունքի, կառավարության աշխատանքն ու չափելի կոնկրետ արդյուքներն են ընկած: Ի վերջո, ի՞նչ են  արել Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը, որ հասարակությունը տեղյակ չէ: Այն ինչ արվել է նոր վարչապետի կողմից այս պահին ընդամենը հույսեր է առաջացրել, որը կայուն վստահություն կդառնա, եթե կոնկրետ գործի  վերածվի և արտացոլում գտնի տնտեսության մեջ, օրինակ նոր ստեղծված աշխատատեղերի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման և վերջապես կոնկրետ ՀՀ քաղաքացու  առօրյա կենսակերպի վրա: Իր հարցազրույցում Կարեն Կարապետյանը խոսել է բիզնեսի համար ազատ, մրցակցային և արդար միջավայր ստեղծելու, մեր ազգի ստեղծարար ներուժը և գործարար ձիրքին վստահելու, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և տնեսությանը աջակցող հիմնադրամներ ստեղծելու  մտադրության մասին: Երբ այդ մտադրությունենրը  գնահատելի լինեն թվերով և  մենք հանրությանը  կոնկրետ գործ ցույց տալու հնրավորություն ստանանք և՛ վստահության հարցը կլուծվի և՛ ՊՌ-ի: Դավիթ Մանուկյան Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am