Ավարտվել է «Analitik.am» կայքի գործադիր տնօրենի գործի նախաքննությունը

ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջիններից շորթել է խոշոր չափերի գումարներ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին  արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ: Դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, ով պատգամավորից ամսական 300.000 ՀՀ դրամ է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել նմանատիպ հրապարակումները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքի «Coffi story» սրճարանում հանդիպել են վերջիններիս ներկայացուցիչները՝ Վ.Գիշյանն ու Ս.Հարությունյանը, ինչի մասին Տ.Ուրիխանյանը նախապես տեղեկացրել էր իրավապահ մարմիններին: Հանդիպման ընթացքում պատգամավորի ներկայացուցիչ Ս.Հարությունյանը Անի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վ.Գիշյանին է փոխանցել պահանջված գումարը, որից հետո իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառման արդյունքում Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է Ա. Հովհաննիսյանի շորթած  300.000 ՀՀ դրամ գումարը: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Հովհաննիսյանը, խոշոր չափերի` 1 մլն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, «Analitik.am» լրատվական կայքում պարբերաբար արատավորող տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տնտեսության համար «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործունեության, իբր, վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ: Այնուհետև Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պայմանագիր կնքելու, սակայն իրականում արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակելու սպառնալիքով 1 մլն ՀՀ դրամ գումար տրամադրելու քողարկված պահանջով դիմել է բանկին: Բանկի կողմից մերժում ստանալուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած, Ա. Հովհաննիսյանը շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը: Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան #ՈՒՂԻՂ․ Թափված արյան պատասխանատուն Նիկոլն է․ պահեստազորի գնդապետ (video) Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Հայի ձեռքով մեր ազգին տարան գենոցիդի․․․Համահայկական ճակատ կուսակցության անդամները՝ Եռաբլուրում (video) Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Շուշիի քաղաքապետ ԱՄՆ-ը մտադիր է պատժել Իրանին՝ իր ընտրություններին միջամտելու փորձի համար․ Պետքարտուղարություն Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը․ Դավիթ Անանյան ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն «Արցախն ուրացողը կուրանա մնացածը, թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան»․ Վարուժան Գեղամյան Այսօրվա իրավիճակը կոչ է անում նոր սերնդին լինել ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի համախմբված․ Հենրիխ Դանիելյան Վիճաբանություն ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել Այդպես էլ ՊՆ-ն չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում Այս խոստումն էլ չկատարեց 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք Թիկնապահներից էլ է վախենում․ ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am