Աշխարհին մտահոգում է Հյուսիսային Կորեայի «սադրանքը»

Չորեքշաբթի օրն առավոտյան, երբ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց Հյուսիսային Կորեայի այն հատվածում, որտեղ այս երկիրն իրականացրել է միջուկային նախորդ երեք փորձարկումները, գրեթե պարզ էր, որ սա չորրորդ նման փորձարկումն էր։ Դրանից անմիջապես հետո Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ իրականացրել է ջրածնային ռումբի փորձարկում, ինչը փաստորեն ոտնահարում է այստեղ միջուկային փորձարկումներն արգելելու մասին 2Օ13 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումը։ Հարավային Կորեայի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը խոստացել են, իրենց խոսքերով ասած, ՝՝պատժել Հյուսիսային Կորեային՛՛։ Վերջինիս հետ լավ հարաբերություններ պահպանող Չինաստանը պարզապես հայտարարել է, թե ՝՝կտրականապես դեմ է Փհենյանի այս քայլին՛՛։ ԱՄՆ-ը համաձայն է Հարավային Կորեայի հետ, որ ՝՝Հյուսիսային Կորեայի սադրանքը պիտի ունենա հետեւանքներ՛՛։ Ռուսաստանը նախազգուշացնում է, որ ՝՝այս քայլը խստորեն ոտնահարում է միջազգային օրենքները՛՛։ Եվրոպական Միությունը հորդորում է Հյուսիսին ՝՝դադարեցնել անօրինական ու վտանգավոր պահվածքը՛՛։ Ինչ վերաբերում է միջուկային հարցերով փորձագետներին, ապա նրանք կասկածում են, որ ցնցումը ջրածնային ռումբի պայթյուն է եղել, քանի որ, ասում են նրանք, ջրածնային ռումբի փորձարկումը պիտի ավելի ուժգին ցնցում առաջ բերեր։ Ատոմային ռումբերը, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիայի վրա նետված երկու ռումբերը, կիրառում են ատոմի տրոհման եղանակը։ Ջրածնային ռումբերը, ի տարբերություն ատոմայինի, պայթում են ատոմների միաձուլման եղանակով, ու շատ ավելի հզոր են, քան ատոմային ռումբերը։ Եվ փորձագետներն ասում են, որ եթե սա լիներ ջրածնային ռումբի պայթյուն, պիտի առնվազն տասն անգամ ավելի հզոր պայթյուն գրանցեր։ Հյուսիսի նախագահ Կիմ Ջոնգ Ունը կամ ստում է, կամ էլ փորձարկման ժամանակ չի գործել ջրածնային պայթյուն իրականացնելու հատվածը, այսինքն՝ փորձարկումը եղել է թերի։ Մասնագետները նաեւ չեն հավատում, որ Հյուսիսային Կորեան ներկայումս ունի ծավալներով այնքան փոքր ատոմային ռումբ պատրաստելու կարողություն, որը որպես մարտագլխիկ կիրառվեր հրթիռների վրա։ Սակայն այն, որ նույնիսկ նման պայթյունը կարող է երկրագնդի երեսից ջնջել մի ամբողջ քաղաք, փաստ է, ասում են մասնագետները։ Իսկ ամենամտահոգիչն այն է, որ այս պետությունը ոտնահարում է ամբողջ միջազգային համայնքին, ու իր համար ցանկացած պահի իրականացնում միջուկային փորձարկումներ։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին չորեքշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նորից շեշտեց, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի այս քայլը համարում է սադրանք եւ նշեց, որ պատժամիջոցներն արդեն քննարկումների սեղանի վրա են։ Միջազգային համայնքը պետք է համախմբվի, ասաց նա, որպեսզի այս վարչակարգը կրի կատարվածի պատասխանատվությունը։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am