Մեքսիկայում հրավառությունների տոնավաճառում պայթյունների հետևանքով 31 մարդ է զոհվել. տեսանյութ
Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում փիրոտեխնիկայի շուկայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 29 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Մեխիկոյի նահանգապետ Էրուվիել Ավիլան: Պայթյունների հետևանքով որոշ երեխաներ ստացել են մարմնի ավելի քան 90% այրվածքներ և հոսպիտալացվել են ԱՄՆ Տեխաս նահանգի հիվանդանոցներ։ Մեխիկո նահանգի նահանգապետը խոստացել է հայտնաբերել ու պատժել մեղավորներին։
