Պան Գի Մունը կարող է մասնակցել Հարավային Կորեայի նախագահական ընտրություններին
TASS գործակալությունը հաղորդում է ,որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չի բացառել, որ կարող է մասնակցել Հարավային Կորեայի նախագահական արտահերթ ընտրություններին, «Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ 10-ամյա փորձը օգնի Հարավային Կորեայի զարգացմանը, ես պատրաստ եմ զոհաբերել ինձ, որպեսզի հասնեմ այդ նպատակին:Վերջնական որոշում կկայացնեմ, երբ լսեմՀարավային Կորեայի քաղաքացիների կարծիքը»,-ասել է նա Նյու Յորքում հարավկորեացի լրագորղների հետ հանդիպմանը։ Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 31-ին գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո մտադիր է վերադառնալ Սեուլ։
