Մերկելը Բեռլինի ողբերգությունն անվանել է ահաբեկչություն
Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում երեկ տեղի ունեցած ողբերգության հետ: Նա միջադեպը ահաբեկչական ակտ է որակել և ասել, որ դա մի մարդ է արել, ով ապաստան է խնդրել Գերմանիայից:Մերկելը վստահեցրել է, որ մեղավորները պատժվելու են։ «Մենք չենք ցանկանում հրաժարվել սուրբծննդյան տոնավաճառից, չենք ցանկանում ապրել վախի մեջ։ Մենք ցանկանում ենք ապրել ազատ և բաց»,- հայտարարել է նա։
