Անդրեա Բոչելին հանդես չի գա Թրամփի երդմնակալության արարողությանը
Անդրեա Բոչելին չի մասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Երգիչը մտադիր է եղել մասնակցել արարողությանը, սակայն բացասական մեկնաբանությունների պատճառով որոշել է հրաժարվել մասնակցել ինագուրացիային: Մեկ այլ աղբյուր վստահեցնում է, որ նման քայլ կատարել երգչին խորհուրդ է տվել Թրամփը: Այս առթիվ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի տրվել:
