Մոսկվայում սպանված են գտել ՌԴ ԱԳՆ աշխատակցին
RIA Novosti-ին՝ հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը, նշում է, որ Մոսկվայում մահացել է ՌԴ ԱԳՆ աշխատակիցը:Դեկտեմբերի 19-ին սպանված է գտնվել նախարարության Լատինական Ամերիկայի վարչության գլխավոր խորհրդական Պյոտոր Պոլշիկովը։ «Իրավապահներն այժմ զբաղվում են ողբերգության հանգամանքների բացահայտմամբ։ Ըստ նախնական վարկածի՝ տեղի է ունեցել դժբախտ դեպք, որը կապ չունի մահացածի աշխատանքային գործունեության հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նախարարության նախկին աշխատակցի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավում գտնվող բնակարաններից մեկում։ ren.tv-ն գրում է, որ նույն բնակարանում եղել է նաեւ սպանվածի կինը։ Ըստ այս աղբյուրի, դիտարկվում է երկու վարկած՝ սպանություն եւ ինքնասպանություն։
