Ռուսաստանի զենքի «բիզնեսը» կծաղկի, Իլհամն էլ գոհ կմնա

Մոսկվան և Բաքուն մի շարք հարցեր են լուծել, որոնք նախկինում բանավեճեր են առաջացրել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը Բաքվում օրերս մասնակցում էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին։ «Մենք շատ ժամանակ ենք ծախսել բանակցությունների վրա, լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ բանավեճերի առիթ էին հանդիսացել»,-ասել է Ռոգոզինը և Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովին հրավիրել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու 21-րդ էներգետիկ ֆորումին։ Էյուբովն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանը անվտանգության երաշխիք է տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ներկայիս այցը Ադրբեջան իսկապես տարբերվում է նախորդ այցերից, գրել են Բաքվում գործող «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի վերլուծական նյութում։ Դրանում հիշեցվում է, որ Ռոգոզինի ադրբեջանական այցը հաջորդեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ադրբեջանական այցին և ընդգծվում է, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել ադրբեջանական շուկան։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի կողմից Իսրայելից ժամանակակից ռազմական տեխնիկա գնելը կարող է հարուցել Կրեմլի բնական մտահոգությունը։ Նյութը գրվել է Ռոգոզինի ադրբեջանական այցից առաջ, դրանում չի բացառվել, որ Ռոգոզինը կարող էր Ադրբեջանում քննարկել երկու կարևոր հարցը։ Դրանցից մեկը վերաբերում է Բաքվին «Իսկանդեր Մ» համալիրների վաճառքի հնարավորությանը, որպիսիք նա ավելի վաղ վաճառել է Հայաստանին։ Երկրորդ կարևոր հարցն այն է, որ Նեթանյահուն Բաքվում հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է իր գազը Եվրոպա արտահանել այն խողովակաշարով, որը կառուցում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Սա նույնպես կարող է մտահոգել Ռուսաստանին, քանի որ TAP և TANAP խողովակաշարերի կառուցման դեպքում լուրջ այլընտրանք կհայտնվի «Թուրքական հոսք» գազատարին, որը պատրաստվում է կառուցել Ռուսաստանը։ Փաստացի, Ռուսաստանն ու Ադրբեջանը թևակոխում են հարաբերությունների կարգավորման նոր «մեղրամիսի» փուլ: Ռոգոզինի հայտարարություններից դատելով` կարելի է եզրակացնել, որ Մոսկվայի ու Բաքվի լուծած «մի շարք հարցերը», որոնք բարդ բանավեճերի առիթ էին հանդիսացել, Հայաստանին «Իսկանդեր Մ» համալիրների վաճառքն էր: Այժմ, ըստ ամենայնի, Ռուսաստանն Ադրբեջանին նույնպես «Իսկանդեր Մ» համալիրների կվաճառի: Դրա հավանականությունն իսկապես ռեալ է: Մոսկվան չի ցանկանում կորցնել ռազմավարական գործընկեր Ադրբեջանին, որը ոչ մի փող չի խնայի նույնպես «Իսկանդեր Մ» ձեռքբերելու համար: Իսկ Մոսկվան միթե կարո՞ղ է մերժել Ալիևին... Իհարկե ո՛չ: Հետևաբար, կարող ենք առաջիկայում ականատես դառնալ, իսկապես, Ադրբեջանին Ռուսաստանի կողմից «Իսկանդեր Մ» վաճառելու գործարքին: Եվ ընդհանրապես, սպառազինության վաճառքի նոր գործարքների պատասխանատու Ռոգոզինի այցը Բաքու` հենց վկայում էր այն մասին, որ Ռուսաստան-Ադրբեջան մակարդակում սկսվելու է զենքի վաճառքի նոր գործարքների շուրջ համաձայնություն կայացնելը: Վերջին մի քանի տարում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված 5 միլիարդ դոլարի զենքը, դեռ ավարտը չէ... Առաջիկայում, ինչպես ասում են`և՛ Մոսկվայի զենքի «բիզնեսը» կծաղկի, և՛ Իլհամը գոհ կմնա... Մետաքսյա Շալունց

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am