ՄԱԿ ԱԽ-ն բանաձեւ է ընդունել` Անկարայում ռուսական դեսպանի սպանության հետ կապված
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ահաբեկչություն է որակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը: Այսպիսով պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կապ ունեն այդ սպանության հետ: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: «ՄԱԿ ԱԽ անդամ պետությունները վճռականորեն դատապարտում են Անկարայում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը»,- ասված է բանաձեւի մեջ:
