Մկրտումյանը Վանաձորում «տակից խաղեր» է տվել

Վանաձորի հարցը մնում է քաղաքական ու հանրային շրջանակների հետաքրքրությունների տիրույթում: Իշխանությունը ի դեմս նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ճանապարհներ են փնտրում ավագանու նիստ գումարելու համար, որպեսզի կարողանան հաստատել քաղաքի զարգացման ծրագիրն ու բյուջեն, ընդդիմությունն էլ շարունակում է միասնական բոյկոտը: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Վանաձորի ավագանիում Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Մինչև քաղաքապետի ընտրությունը՝ հոկտեմբերի 8-ին, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը» ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Վանաձոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու մասին։  ԲՀԿ-ն և ՀՎ-ն պարտավորվում էին քաղաքապետի ընտրությունների ընթացքում պաշտպանել ԼՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ըստ այդ քաղաքական պայմանավորվածության արդյունքների՝ Քրիստ Մարուքյանը պետք է ունենար 18 կողմ ավագանու անդամ, ինչը լիովին բավարար էր Վանաձորի քաղաքապետ ընտրվելու համար:Կոալիցիա կազմեցին նաեւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:Գաղտնի քվարկության արդյունքում Վանաձորի ավագանիում քաղաքական փոքարամասնության ներկայացուցիչ, ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը  ստացավ 19 քվե և ընտրվեց քաղաքապետ, բայց մինչ օրս չի կարողանում ասպարեզ բերել իրեն ձայն տվողներին: Այս ընթացքում կողմերը մամուլի միջոցով նույնիսկ փորձեցին բացահայտել չորս դավաճաններին,բայց այդպես էլ դրանք մնացին  մամուլի <<աղբյուրների>> մակարդակում: Մեր խմբագրությունը այսօր նամակ է ստացել Վանաձորից, որով քաղաքում ստեղծված իրավիճակի այսպես կոչված ողջ մեղքը դնում են իշխանությունների վրա: Մեզ գրող քաղաքացին նկատում է, որ եթե իշխանական շրջանակները ընտրությունների ժամանակ չպառակտվեր, ապա ՀՀԿ թեկնածուն մեծամասնություն կստանար: Օրինակ իշխանական որոշ շրջանակներ քվեարկել են Արթուր Բբաղդասարյանի ՀՎԿ-ն գլխավորող  Արկադի Փելեշյանի օգտին, որը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբոր սանիկն է: Այդ մասին մամուլը բազմիցս գրել է:Մեզ տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Փելեշյանի թեկնածության օգտին նաեւ Ավետարանչական հավատքի հետեւորդներն են քվեարկել, ինչ-որ պահից առաջացած տարաձայնությունների արդյունքում չնայած տեղի ունեցավ հոգեվոր հովվի ծեծի միջադեպը, սակայն գործի կարճումը արդեն իսկ ապացուցում է համայնքի ու թեկնածուի միջեւ ամուր կապը: Պարզվում է նաեւ, որ ԲՀԿ ցուցակը գլխավորող բժշկուհի Այծեմնիկ Օհանյանը նույնպես ստացել է իշխանական, ավելի կոնկրետ՝ դատական համակարգի աջակցությունը: Քաղաքի դատական մարմինները վերեւից՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից հրահանգ են ստացել աջակցել Օհանյանի թեկնածությունը:Իսկ մարզում հարցերը կարգավորել է մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ  Հարությունյանը: Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն Մկրտումյանը վաղեմի մտերմություն ունի Կիրովականի նախկին քարտուղար Հայկ Օհանյանի հետ , որը Այծեմնիկ Օհանյանի հայրն է: <<Ամեն Վանաձոր մտնելիս նա պետք է այցելի Հայկ Օհանյանին>>: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am