Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը,այն որակելով «ահաբեկչական երկչոտ հարձակում», որն ի ցույց է դնում ահաբեկչության առավել նողկալի ու բարբարոսական դեմքը։ «Մարդասպանը ոչնչացվել է, իսկ միջադեպի համար պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության։ Կառլովը բարդ ժամանակներում հաջողությամբ աշխատել է Թուրքիայում և ցուցաբերել է բացարձակ պրոֆեսիոնալիզմ: Մենք թույլ չենք տա, որ այդ հարձակումը մթագնի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բարեկամությունը»,-ասել են ԱԳՆ-ից:
