Փորձել են ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն/տեսանյութ/
Պետդեպի ներկայացուցիչը TASS գործակալությանը հայտնել է, զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն, կրակ է բացել դեսպանատան մուտքի մոտ, սակայն միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ «Ոչ ոք չի տուժել, երբ ատրճանակով զինված անձը կրակ է բացել Անկարայում մեր դեսպանատան մուտքի մոտ։ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրան և հետաքննություն են անցկացնում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
