Նրանք վերադառնում են

Պանաման նվաճած գեներալը աննախադեպիվացել է:Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ եւ բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն օվշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ակտիվորեն լծվել է ամբոխահաճո գործունեության, նրա սեփականություն հանդիսացող Քեթրին բարեգործական ընկերությունը աշխատում է առանձնակի ակտիվությամբ ու էլ ավելի լայն թափով գովազդում այդ բարեգործությունը, ինչից կարելի է ենթադրել, որ Միհրան Պողոսյանը վերադառնում է: Թեպետ խոսվում էր, որ իսկզբանե էլ հայտնի էր, որ նրա վերադարը անխուսափելի է, այդ պատճռով էլ նրա փոխարեն նշանակել են մեկին, որն առանձնապես չի փայլում ինքնուրույնությամբ եւ համարվել է, որպես Միհրան Պողոսյանի կամակատար: Նա անգամ համապատասխան կոչումներ չունի ու այժմ էլ մնում է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում: Բայց վերջին շրջանում առկա խոսակցությունները հուշում են, որ Պողոսյանի վերադարձը նախ փորձություն են դարձնելու իր համար ու ամենայն հավանականությամբ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում նա եւս կառաջադրվի ու ջանք ու եռանդ գործադրելով կուսակցության համար ձայներ կբերի, որից հետո կորոշվի, թե խորհրդարան է գործուղվելու, թե նախկին պաշտոնին վերադառնալու: Քեթրինի Միհրանին են պատկանում արագաչափերի եւ կարմիր գծերի բիզնեսում որոշակի բաժնեմաս: Ի տարբերություն Միհրան Պողոսյանի, Սուրիկ Խաչատրյանի վերջին պաշտոնանկությունը բացառիկ անգամ տեղի ունեցավ առանց աղմկահարույց միջադեպի հետեւանքով: Սուրիկ Խաչատրյանը հեռացավ, որովհետեւ եկավ Կարեն Կարապետյանը, ով հայտարարեց, թե սկսում է չտեսնված-չլսված բարեփոխումներ: Առաջինն էլ սկսեց կառավարությունից՝ հեռացնելով կրիմինալ տարրերին, որոնց թվում՝ Լիսկային,Գագիկ Բեգլաարյանին ու այլոց: Դատելով այս մարդկանց մասին հասնող լուրերից նույն տրամադրություններն են նաեւ նրանց ճամբարներում: Օրինակ, Բեգլարյանը ուղում է վերադառնալ իր երազանքների պաշտոնին ու դառնալ Երեւանի քաղաքապետ, դրա համար էլ բավականին ակտիվ է Կենտրոն համայնքում ու որոշ տեղեկություններով ձայների պատասխանատուն Կենտրոնում նա է լինելու: Դե, իսկ Լիսկան, որեւէ մեկից չթաքցրեց, որ հենց ինքն է լինելու ընտրությունների պատասխանատուն ու վերադառնալու է ամիսներ հետո: Այս մասին նա հայտարարեց հոկտեմբերի 27-ն, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Գուցե էր դա է պատճաը, որ նրա ձայնը այլեւս չի լսվում, միայն հայտնի է, որ գործընթացը նա ամբողջությամբ առաջ է տանում, ուղղակի առանց աղմուկ-աղաղակի: Նա ընտրություններից ամիսներ առաջ արդեն հավաքագրում է իր ունեցածն ու ՀՀԿ-ի ձայները: Մի խոսքով՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը քաղաքական թափոններից չի հրաժարվում ու բոլորը ընտրություններից հետո իրենց հասանելիքը կստանան: Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am