Ռազմաքաղաքական օղակը սեղմվում է Արցախի խնդրի շուրջ

Թեժ կետերը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ահաբեկչությունը, Արևմուտքի հետ Ռուսաստանի ու դաշնակիցների դիմակայությունը 2017թ. կազդեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես երեք կատեգորիայի խնդիր եմ տեսնում, որոնց մենք կբախվենք։ Առաջինը թեժ կետերն են կամ չկարգավորված հակամարտությունները՝ Աֆղանստան, Ղարաբաղ, Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա, նաև կազդեն Իրաքը, Եմենը։ Երկրորդ խմբի խնդիրները ավանդական բնույթի են՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն, ահաբեկչություն, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ»,- ասել է նա լրագրողներին Պետդումայում։  Երրորդ խմբի խնդիրների թվում նա նշել է Արևմուտքի հետ Ռուսաստանի ու դաշնակիցների դիմակայությունը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության բացակայությունը և այլն։ «Այս ամենը, այսպես, թե այնպես, կազդեն մեր պետությունների անվտանգության վրա»,- հավելել է Բորդյուժան։ Մի կողմից Մոսկվան ու Բաքուն, կարծես, փոխհարաբերությունների ճշգրտման փուլում են` կապված Հայաստանի «Իսկանդեր Մ» համակարգերի տրամադրման հետ կապված, մյուս կողմից, կարծես, բոլորն են հասարականում, որ ԼՂ խնդրի բանակցությունները փակուղի են մտել: Դա օրերս, անգամ արձանագրեց Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մշակութային գործիչների հետ հանդիպմանը: Մոսկվան էլ մի կողմից արձանագրում է ԼՂ խնդրի` թեժ լինելը, բայց Բաքվի հետ շարունակում ռազմատեխնիկական հարցերով բանակցությունները, փորձելով մեղմել Ալիևի զայրույթը` ՌԴ-ի կողմից «Իսկանդեր Մ» համակարգերի տրամադրման առիթով: Սա վտանգավոր իրավիճակ է ոչ միայն ռազմաքաղաքական իրողությունները հաշվի առնելով, այլև հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից: Առանց այն էլ, հայկական կողմը չունի այն համոզվածությունը, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի նոր փուլի դեպքում` Ռուսաստանը «միջնորդից» կվերածվի Հայաստանի ռազմավարական դաշնակցի: Ավելին, ավելի մեծ է համոզմունքը, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Մոսկվան կխաղա չեզոքություն, չցանկանալով փչացնել հարաբերությունները Ալիևի հետ: Հիշեցնենք, որ Բաքվում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որտեղ այսօր կկայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում: Ինչպես հայտնել է Независимая Газета-ն, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և, ենթադրաբար, քննարկման առանցքային թեման է լինելու ռազմատեխնիկական համագործակցությունը: Երեկ էլ Kommersant թերթը բացահայտ նշել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդին՝ Հայաստանին, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը. «Ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը կլինի պարզաբանելը Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ։ Ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,-ասվել էր հոդվածում։ Եթե իսկապես կայանա ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական նոր գործարք և  Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի նոր խմբաքանակ տրամադրվի, ապա դա կդառնա Մոսկվայի կողմից հստակ նոր «քարտ բլանշ» Ալիևին` դիմելու նոր ռազմական գործողությունների ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am