Օրեր առաջ Վանաձորում կրակոցների և խանութի պայթեցման դեպքերը պարզվում են փոխկապակցված են ու վրեժխնդրության արդյունք:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 15-ին Վանաձոր «Ֆուլ հաուս» կոչվող սրճարանի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով 27-ամյա Դավիթ Քոչարյանը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նույն օրը կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Վանաձորի Աղայան փողոցում գտնվող «Վիպ մարկետ» խանութը պայթեցրել են:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ այս դեպքերը փոխկապակցված են եւ 8 տարի առաջ տեղի ունեցած սպանության շարունակությունը։ Կրակոցների հետևանքով տուժածը՝ Դավիթ Քոչարյանը, նախկինում դատապարտվել է սպանության համար և վերջերս էր բանտից ազատվել: Իսկ խանութի սեփականատերերն են հանդիսանում տարիներ առաջ Դ.Քոչարյանի կողմից սպանված երիտասարդի ընկերները։
Վանաձորում շրջանառվող լուրերի համաձայն՝ սպանվածի ընկերները փորձել են վրեժխնդիր լինել Դավիթ Քոչարյանից՝ իրենց ընկերոջ սպանության համար, որին էլ հաջորդել է խանութի մոտի պայթյունը։
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը