Հալեպի հարցով բանաձևի նախագիծ է համաձայնեցվել
RIA Novosti-իի փոխանցմամբ,ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալ Չուրկինը հայտարարել է,որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնեցրել են Հալեպում դիտորդների ներկայության վերաբերյալ բանաձևի նախագծի փոխզիջումային տարբերակ, որի շուրջ քվեարկությունը կկայանա երկուշաբթի։ Փոխզիջումային տարբերակը համաձայնեցվել է խորհրդակցությունների արդյունքում, որոնք տևել են ավելի քան 3 ժամ։
