Ում դեմ կգլորեն ձնագունդը

Քաղաքական կյանքի  ինտրիգներից  մեկը Վիկտոր Դալլաքյանի եւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համատեղ ստեղծելիք կուսակցության հարցն է, այսինքն՝  կհաստատվի՞ Օհանյանի կապը այդ կուսակցությանը, թե ոչ: Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն անցած ամիս հայտարարեց, որ հրաժարվում է և՛ կուսակցությունից, և՛ զբաղեցրած պաշտոնից և ներկայացուցչի գործունեությունից ու կուսակցություն է հիմնում՝ Երրորդ Հհանրապետություն անվանումով: Այս մեկ ամսվա ընթացքում եւ դրանից առաջ մամուլում հետևողականորեն շոշափվում է Սեյրան Օհանյանի առնչությունն այդ կուսակցությանը: Սկզբնական վարկածներից մեկը կուսակցությունն առաջնորդելն էր, հիմա խոսվում է, որ Օհանյանի մասնակցությունը լինելու է, բայց ոչ ղեկավար կազմում, այլ ավելի շատ ստվերային:  Մեկամսյա լռությունից հետո Վիկոտր Դալլաքյանն այսօր հայտնվեց ու իր մամլո ծառայության միջոցով հաղորդեց երկուշաբթի կայանալիք ասուլիսի մասին, որի ընթացքում ավելի կորոշակիանան օդում կախված հարցերը, իսկ դեկտեմբերի 23-ին սպասվում է կուսակցության համագումարը: Մինչ ասուլիսն ու համագումարը կհստակեցվի, թե որ դաշտում է գործելու կուսակցությունը, ովքեր են լինելու կուսակցության շարքերում ու ինչ ծրագրով են քաղաքական հայտ ներկայացնում, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես մի գիշերվա մեջ Վիկտոր Դալլաքյանը որոշեց, որ պետք է ընդդիմություն դառնա, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարող է սպառնալիք դառնալ իր անձի ու ընտանիքի համար: Դալլաքյանը  հայտարարեց, որ եթե առաջիկայում իր կամ իր ընտանիքի անդամների հետ «որևէ բան պատահի», դրա պատասխանատուն կլինի նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանում օտարերկրյա դեսպանների ուշադրությունը հրավիրեց իր այդ հայտարարության վրա։Դալլաքյանը  որեւէ կերպ չհիմնավորեց իշխանությունից ընդդիմություն անցումը: Ասաց՝ իշխանության հետ համագործակցության վերջին չորս տարիների ընթացքում ինքը քարեր էր հավաքում, հիմա արդեն եկել է քարերը նետելու ժամանակը: Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը մինչեւ անգամ Սերժ Սարգսյանին մեղադրեց հանցագործության մեջ, իսկ այդ հանցագործությունը  Էդմոն Մարուքյանին ցուցաբերած աջակցությունն է, որի արդյունքում ինքը նախորդ ընտրություններին պատգամավոր չդարձավ, իսկ Մարուքյանը, որը Դալլաքյանի պնդմամբ չի ունեցել մշտական բնակության համապատասխան ձեւաթուղթ,իշխանության հովանու ներքո անցավ խորհրդարան: «Սեյրան Օհանյանը իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ հրապարակային չկատարած անձնավորության ծրագրերի հետ կապված որևէ գնահատական տալ՝ սա մեկ: Եվ երկրորդը՝ ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը, և կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի նման պետական, ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ» սա էլ ասաց Օհանյանի կուսակցությանն առնչության մասին՝ էլ ավելի խորացնելով ինտրիգը: Ստացվում է,  փաստորեն, Սեյրան Օհանյանը  հայտնվել է իշխանությունից  ընդդիմություն տրանսֆորմացիայի փուլում , որի դեպքում  իշխանափոխության հայտն անխուսափելի է դառնալու: Բայց ո՞ւմ համար պարզ չէ, որ այդպիսի հեռանկարը հնարավոր է, եթե այդ սցենարը իշխանություններին է ու հատուկ նպատակ հետապնդող: Ո՞վ է մոռացել, թե մամուլը ինչ չարաշահումներ ու աղաղակող փաստեր է վեր հանել Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում՝ բանակային խնդիրներին անդրադառնալիս, ով է  կասկածում, որ եթե Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դաշտը գրավելու մտադրությունները լուրջ լինեն, ապա իշխանությունը քաջածանոթ մեթոդներով նրա առջեւ կոմպրոմատների այնպիսի փաթեթ չի դնի, որ ոչ միայն ընդդիմադիր դաշտ դուրս գալը կդառնա անհնար, այլեւ   տանից դուրս գալը: Առայժմ ընդամենը լուրեր են սպրդվում. որ Օհանյանյանը ընդդիմանում է նախկին յուրայիններին, չի ընդունում նրանց հրավերները, չի վախենում որեւէ կոմպրոմատից:Մյուս կողմից էլ Օհանյանի պաշտոնավարման ընթացքում չարաշահումների մասին հիշում՝ երևի թե նախազգուշական կրակոցով փորձ անելով կանխել զարգացումներ:Հաշվի առնելով Սեյրան Օհանյանի լռությունը չի կարելի պնդել, որ նրա անվան արծարծումը միայն Վիկտոր Դալլաքյանին է ձեռնտու: Խաղաթղթերը կբացվեն առաջիկա շաբաթվա ընթացքում ու Սեյրան Օհանյանի որոշումից հետո պարզ կդառնա՝ գործ ունենք իրակա ընդդիմության, թե դաշտ գործուղված հերթական ուժի հետ:Հնարավոր է կրկեսի չվերածելու համար առաջիկա ամիսներին էլ պահպանվի այս խորհրդավորությունը ու հրամցվի Սեյրան Օհանյանի  ընդհատակյա <<գործունեությունը>>՝ ծանրակշիռ դարձնելով այդ կուսակցությանը: Արդեն իսկ տեղեկություններ կան, թե Օհանյանի թիմը մարզերում սկսել է իշխանափոխության կոնսուլտացիաները: Այլ վարկածներ ևս քննարկվում են, օրինակ Ծառուկյանի վերադարձի դեպքում Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը նույնպես կհայտնվի այն բեւեռում, որը կառաջնորդի ԲՀԿ նախկին ղեկավարը: Այո, պետք չէ զարմանալ, քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ, կան շահեր, որոնք մոռացության կմատնեն Ծառուկյանի մասին Դալլաքյանի հայտնի ելույթը:Հատկապես Դալլաքյանը ասուլիսում դրվատանքի արժանացրեց Ծառուկյանին ու խոստովանեց, որ ԲՀԿ-ի ծրագիրն ինքն է գրել: Այս հեռանկարի պարագայում դաշտում կհայտնվի գերհզոր մի ուժ, որը կփաթեթավորվի ընդդիմության  անվան տակ ու կլուծի իշխանության համար կարեւոր բազում հարցեր: Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am