Ասադի պատմական հաղթանակը

Երեկ ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան սիրիական հակամարտության պատմության էջերի համար... Մեկ օրվա ընթացքում Հալեպի արևելյան հատվածից դուրս է բերվել 6 հազար 462 մարդ, այդ թվում՝ մոտ 3 հազար զինյալ ու 301 վիրավոր, երեկ հայտնեց հաշտեցման ռուսական Կենտրոնը: «Մարդատար ավտոբուսներին ու շտապօգնության մեքենաներին ուղեկցել են հաշտեցման ռուսական Կենտրոնի սպաներն ու գործում ներգրավված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները», - ասված է կենտրոնի հաղորդագրությունում։ Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» մանրամասնել է, որ զինյալ խմբավորումների ներկայացուցիչների առաջին խումբը դուրս է բերվել Հալեպից.«Կեսօրին սիրիական Կարմիր մահիկի և Միջազգային Կարմիր խաչի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբը, իրենց ընտանիքներով, հանրակառքերով ու շտապօգնության մեքենաներով, դուրս են բերվել Հալեպից։ Խմբում ներառված էր 951 զինյալ՝ իրենց ընտանիքներով։ Նրանց դուրս բերման գործողությունները կշարունակվեն մինչև Սալահ Ատտին, Զըպտիյե, Մեշհետ և Անսարի շրջանների ամբողջական ազատումը նրանցից։ Նախքան դուրս գալը, զինյալներն այրել են զինապահեստներն ու արխիվները, որոնք կարող էին բացահայտել նրանց արտաքին կապերն ու ֆինանսական աղբյուրները»: Alikhbaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արձագանքել է Արևելյան Հալեպից զինյալների դուրս բերմանը։ Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն է ունեցել Հալեպի ազատագրման գործընթացում՝ այդ պատմական հաղթանակում. «Հալեպի բնակիչների ամրակուռ լինելը, Սիրիայի ողջ ժողովրդի ցուցաբերած ամրությունը նախապատրաստեց այս հաջողությունը։ Սիրիական հակամարտության զարգացումների ընթացքը կփոխվի այս հաղթանակից հետո։ Կփոխվի իրադարձությունների ընթացքը ողջ Մերձավոր Արևելքում ու համաշխարհային արենայում։ Այս հաջողությունը հնարավոր դարձավ Սիրիայի ազգային բանակի ու դաշնակիցների ջանքերի շնորհիվ»։ Ըստ The Times պարբերականի` Պատերազմի ընթացքը մոտենում է ավարտին, այդ պատճառով նախօրեին Հալեպի համար մարտը համեմատում են Ստալինգրադի հետ։ Ուժերի հավասարակշռությունը խարխլվում է ամբողջ տարածաշրջանում։ «Հալեպում Ասադը հաղթանակն օգտագործում է, որպեսզի հարձակվի Իդլիբի վրա, որտեղ տեղափոխվել են ապստամբների մեծ մասը։ Հավանաբար, Ռուսաստանը կօգնի նրան, քանի որ կարծում է, որ ապստամբները կհամագործակցեն «Ալ-Քաիդայի» հետ։ Արդյոք լավատեսության պատճառ կա՞ այս մռայլ լանդշաֆտում։ Ռազմական առանցքը, որն ապահովել է Հալեպի ոչնչացումը, շուտով կմասնատվի. չի կարելի ասել, որ Թեհրանի և Մոսկվայի ձգտումները կատարելապես համընկնում են։ Իրանը, մասնավորապես, պատրաստ է Սիրիայի տարանջատմանը, իսկ Ռուսաստանը շահագրգռված չէ դրանում։ Այս տարբերությունները պետք է օգտագործի ԱՄՆ նոր վարչակազմը։ Միացյալ Նահանգները պետք է կոշտ պատժամիջոցներ սահմանի Իրանական հեղափոխական գվարդիայի հետ կապ ունեցողների դեմ՝ կարծում է հոդվածագիրը։ Երեկ Սիրիայի խնդրի վերաբերյալ է հանդես եկել ԱՄՆ նորընտիր նախագահը: Դոնալդ Թրամփը խոստացել է Սիրիայում անվտանգության մարդասիրական գոտիներ ստեղծել և ստիպել Պարսից ծոցի երկրներին վճարել դրա համար։ «Երբ տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում, շատ եմ վշտանում։ Մենք պետք է օգնենք սիրիացի ժողովրդին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջև ԱՄՆ-ի «շոկոլադային մայրաքաղաք» Հերշիում (Փենսիլվանա)։ Ըստ այդմ՝ Թրամփը հիշեցրել է Պարսից ծոցի երկրների մասին, որոնք բավականին գումար ունեն. «Ես կստիպեմ նրանց մեզ միջոցներ տրամադրել, և մենք կստեղծենք կամ կնպաստենք Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը»։ Սիրիայի հարցն են երեկ քննարկել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը: Ըստ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ երկու առաջնորդները երեկոյան հեռախոսազրույցի ժամանակ քննարկելու են Հալեպի հարցը։ Իսկ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը Բեռլինում լրագրողների հետ զրույցում խոսելով Հալեպի դեպքերի մասին, հայտարարել է, որ միջազգային հանրությունը կարծես թե դասեր չի քաղել Սրեբրենիցայի դեպքերից, որտեղ ՄԱԿ-ի խաղաղապահների աչքի առջև սպանվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ. «Հալեպում ողջ միջազգային հանրության աչքերի առջև ցեղասպանություն է կատարվում։ Թուրքիան արել է ամեն հնարավոր բան՝ Հալեպում հումանիտար միջանցքներ բացելու և քաղաքից խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Խափանարար գործողություններ են իրականացվում անգամ նման գործողությունների դեմ։ Հրադադար՝ որպես այդպիսին չեղավ, այն խախտվել է։ Անհրաժեշտ է վերջ դնել այս ամոթալի իրավիճակին»։ Նաև ԱՄՆ ու Թուրքիան են քննարկել Սիրիայի հարցը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, մասնավորապես անդրադարձել են Հալեպի թեմային: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ում լրատվամիջոցների աղբյուրների՝ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հալեպի բախումներով լի շրջաններից խաղաղ բնակիչներին տարհանելու անհրաժեշտության մասին։ Չավուշօղլուն կարևորել է Հալեպում հրադադարի պահպանումը, որը հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվել երեկ։ Չավուօղլուն խոստացել է, որ Թուրքիան կշարունակի խաղաղ բնակիչների տարհանմանն ուղղված իր ջանքերը։ Հայտնի է նաև դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչները բանակցելու են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ։ Չավուշօղլուն մանրամասնել է, որ եռակողմ այդ հանդիպումն անցկացվելու է Մոսկվայում, և որ դրա ուշադրության կենտրոնում լինելու է Սիրիայի ողջ տարածքում հրադադարի հաստատման հարցը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ քաղաքական, այլ ոչ թե ռազմական քայլերը պետք է հանգեցնեն դրան։ Այսպիսով, երեկ սիրիական հակամարտության զարգացումների ընթացքը փոխվեց: Արևելյան Հալեպից զինյալների դուրս բերումը, վստահաբար, կփոխվի իրադարձությունների ընթացքը ողջ Մերձավոր Արևելքում: Գերտերությունների համար, վստահաբար, նոր իրավիճակ է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am