Հորդանանում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանների վրա
Անծանոթների մի խումբ Հորդանանի Էլ-Քարաք քաղաքում ոստիկանների վրա է հարձակվել։ Կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Փոխհրաձգության զոհ է դարձել 5 մարդ, այդ թվում՝ կանադացի մի զբոսաշրջիկ, եւս 10 մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը շրջապատել է ամրոցը, որտեղ հարձակվողների հետ միասին զբոսաշրջիկներ կան, հրաձգությունը շարունակվում է: Հաղորդվում է, որ միջադեպը կարող է ահաբեկչական գործողություն լինել։
