Թրամփը երդմնակալությունից առաջ կապրի Սպիտակ տան հյուրերի նստավայրում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելու արարողությունից առաջ կապրի Սպիտակ տան հյուրերի նստավայրում՝ Բլեր-հաուսում: TASS-ի հաղորդմամբ՝ Բլեր-հաուսը ԱՄՆ նախագահի և կառավարության պատվավոր հյուրերի նստավայրն է: Այնտեղ 1942 թվականից ի վեր ընդունում են այցով արտասահմանից ԱՄՆ ժամանած պետությունների և կառավարությունների ղեկավարներին, նրանց պատվիրակությունների անդամներին: Նշենք, որ ավանդաբար այնտեղ մի քանի օրով ապրում է ԱՄՆ նորընտիր նախագահը նախքան նրա երդմնակալությունը և Սպիտակ տուն տեղափոխվելը:
