Ցույցեր Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ
Վարշավայում նախագահական նստավայրի մոտ մի քանի հազար մարդ մասնակցում են բողոքի ցույցին: Այս մասին գրում է РИА Новости-ն:Ակցիան կազմակերպել են անցյալ գիշեր Սեյմում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ընդդիմությունն արգելափակել էր խորհրդարանի աշխատանքը, իսկ ցուցարարները շրջափակել էին շենքը՝ թույլ չտալով պատգամավորներին հեռանալ: Ընդդիմադիր պատգամավորները «Քաղաքացիական հարթակ»-ի կողմնակիցներից մեկին խորհրդարանի ստորին պալատի նիստից հեռացնելու պատճառով զբաղեցրել էին ամբիոնն ու ընդհատել նիստը: Սեյմի խոսնակը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել, այնուհետև մեկ այլ վայրում, որտեղ անգամ էլեկտրոնային համակարգի բացակայությանը, մի շարք օրենքներ են ընդունվել:
