Թուրքիայի քաղաքացիներն ահաբեկչությունից հետո հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա
Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակում իրականացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի խումբ անձինք ցանկացել են մտնել կուսակցության գրասենյակի շենք: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շուրջ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։
